Հանրահայտ մի շարք ամսագրերի սեպտեմբերի համարի շապիկները զարդարում է Քիմ Քարդաշյանը: Նախ համացանցում տարածվեցին ռեալիթի շոուների աստղի լուսանկարները Ժակլին Քենեդիի կերպարում` «Interview»-ի համար, այնուհետեւ հայտնի դարձավ, որ «Harper’s Bazaar Arabia» ամսագրի համար արված ֆոտոշարքով նա յուրօրինակ հարգանքի տուրք է մատուցում լեգենդար հայրենակցուհուն` Շերին` նմանակելով նրա ոճը:

 

 
Քիմ Քարդաշյանը եւ Շերը
 


Երգչուհի-դերասանուհին, իհարկե, անտարբեր չգտնվեց` իր հիացմունքը հայտնելով «թվիթերյան» գրառման միջոցով.«Իմ հայուհի փոքր քույրն այնպես արեց, որ երկուսս էլ հպարտանանք»,-նշել է Շերը, ինչին ի պատասխան` Քիմը գրել է.«Ես սիրում եմ քեզ»: 

 
Քիմ Քարդաշյանը
 


Ստորեւ ներկայացնում ենք Քիմ Քարդաշյանի` «Harper’s Bazaar Arabia»-ի համար արված ֆոտոշարքը եւ Շերի արխիվային լուսանկարներից:  

 
 
 

Աղբյուրը՝ bravo.am

loading...