Երկար պահված կարտոֆիլում կարող է մեծանալ թունավոր նյութերի՝ սոլանինի մակարդակը:
Այս դեպքում դուք պարզապես կարող եք թունավորվել սիրելի բանջարեղենից:
Երբ կարտոֆիլը սկսում թոշնել, նշանակում է այն պետք է դեն նետեք: Երբ այն ծլում է, պետք է կտրել ծիլերը և շատ արագ օգտագործել այն:
Արևի տակ մնալուց սկսում է կանաչել կարտոֆիլը: Կանաչած հատվածները պարտադիր պետք է հեռացնել օգտագործելիս:
Նշաններ, որոնք ձեզ ցույց կտան, որ այդ կարտոֆիլը չպետք է օգտագործեք
- Երբ կարտոֆիլը թոշնած է
Երբ կարտոֆիլը երկար է մնում խոհանոցում, այն սկսում է թոշներ և չորանալ՝ դառնալով կննճռոտ և փափուկ: դա նշանակում է, որ այդ կարտոֆիլը չպետք է օգտագործեք, քանի որ սոլանինի մակարդակը բարձրանում է, պտղարմատը ավելի թունավոր է դառնում:
- Երբ կարտոֆիլը ծլած է
Եթե կարտոֆիլը երկու օր չօգտագործեք, այն սկսում է ծլել, որի բաղադրության մեջ կա երկու թունավոր նյութեր՝ սոլանին և հակոնին:
ՀԻՇԵՔ. Օրգանիկ կարտոֆիլը ավելի արագ է ծլում, քան քիմիկատներով ստացվածը:
Ծլած կարտոֆիլները լինում են երկու տիպի՝ չոր և փափուկ: Առաջինը դեռ կարող եք օգտագործել՝ ծիլերը կտրելուց հետո, իսկ երկրորդը ավելի լավ է դեն նետեք:
- Երբ կարտոֆիլի վրա կան կանաչ հատվածներ
Որքան շատ է մնում կարտոֆիլը արևի ճառագայթների տակ, այնքան ավելի շատ է արտադրվում նրա մեջ սոլանինը, որի մեծ քանակությունը համարվում է թույն՝ օրգանիզմի համար:
Կանաչած հատվածով կարտոֆիլը պարտադիր չէ ամբողջովին դեն նետել. բավական է միայն առանձնացնել այդ հատվածը:
Եթե թունավորվել եք կարտոֆիլից.
Կարտոֆիլից թունավորումը առաջին հերթին ազդում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա: Առաջին ախտանշանները դուք կզգաք ուտելուց 8-10 ժամ հետո: Եթե կարտոֆիլում թույնի կուտակման մակարդակը շատ բարձր է, ապա տուժում է նաև կենտրոնական նյարդային համակարգը:
Ահա կարտոֆիլից թունավորված լինելու մի քանի ախտանշաններ
- փսխում
- փորացավ
- լուծ
- դողէրոցք
- զառանցական վիճակ
- լայնացած բիբեր
- հալյուցինացիա
- գլխացավ
- զգայունության կորուստ
- մարմնի ցածր ջերմաստիճան (հիպոթերմիա)
- կաթված
- շոկ
- դանդաղ զարկերակ
- դանդաղ շնչառություն
- խնդիրներ տեսողության հետ
Ուշադիր եղեք կարտոֆիլ գնելիս: Աշխատեք այն երկար չպահել: Եթե գնել եք կարտոֆիլ երկար պահպանելու համար, ապա հետևեք նրա վիճակին, որպեսզի չթունավորվեք:
Աղբյուրը՝ BlogNews