Ավստրիացի հանրահայտ հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը իր աշխատանքների մեծ մասը նվիրել է երազների ուսումնասիրմանը: Նա մեծ կարևորություն էր տալիս երազներին և իր աշխատություններում փորձում էր մեկնաբանել դրանք՝ ենթագիտակցականի տեսանկյունից:
Երբեմն ասում են, որ երազներում մենք իրականություն ենք դարձնում մեր թաքնված բոլոր ցանկությունները: Ոչ բոլոր երազներն են հաճելի: Պատահում է, որ երազում մենք վերապրում ենք այն ամենը, ինչ տեղի է ունեցել մեզ հետ օրվա ընթացքում: Կանայք ավելի շատ մղձավանջներ են տեսնում, քան տղամարդիկ, քանի որ կանայք ավելի զգացմունքային են: Նաև կանայք ավելի լավ են հիշում երազները:
Երազներն արտահայտում են մեր մտահոգությունները և չլուծված խնդիրները, կարծես թե հուշում են, որ մենք դեռ անավարտ գործ ունենք: Մեր գիտակցությունը պայքարում է ենթագիտակցության դեմ և անում ամեն ինչ, որպեսզի մենք մոռանանք վերոնշյալ հուշումները:
Աղբյուրը՝ panorama.am