Environmental Working Group հասարակական կազմակերպության կայքում հետաքրքիր հետազոտություն է հրապարակվել: Հետազոտությունների ընթացքում փորձանմուշ են վերցրել 48 մրգերից և բանջարեղենից։ Արդյունքում պարզ դարձավ, որ ամենավտանգավոր մրգերի ցուցակը գլխավորում է ելակը, քանի որ թունաքիմիկատների ամենամեծ քանակությունը հենց ելակն է պարունակում:
Գիտնականները զգուշացնում են որ թունաքիմիկատները նպաստում են ճարպակալման, քաղցկեղի, չբերության, շաքարախտի, Պարկինսոնի և այլ հիվանդությունների առաջացմանը։
Ամենավտանգավոր մթերքների հնգյակում են հայտնվել նաև՝ սպանախը, խնձորը, դեղձը և նեկտարինը։
Աղբյուրը՝ Panorama.am
loading...