Նախաճաշը բաց թողնող երեխաները, որպես կանոն, ավելի թույլ առողջություն ունեն, քան նրանք, որոնք կանոնավոր կերպով նախաճաշում են, քանի որ նրանց օրգանիզմը անհրաժեշտ քանակությամբ սնուցող նյութեր է ստանում, այդ թվում՝ կալցիում, ֆոլաթթու, յոդ և երկաթ:

Ո՞ր մթերքներն են այս նյութերով հարուստ:

Կալցիումի լավ աղբյուրներ են՝

կաթը

պանիրը

յոգուրտը:

Երկաթի լավ աղբյուրներ են՝

կարմիր միսը

ձկնեղենը

թռչնամիսը:

Ֆոլաթթվի լավ աղբյուրներ են՝

սպանախը

բրոկոլին

ծնեբեկը:

Յոդի լավ աղբյուրներ են՝

թյունոսը

սաղմոնը

ծովախեցգետինը:

Մասնագետներն այս մթերքները կանոնավոր կերպով օգտագործելու խորհուրդ են տալիս ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին: Դրանց մեջ պարունակվող սնուցող նյութերը կօգնեն ամրացնել երեխաների ոսկորները, բարելավել մետաբոլիզմը և ուղեղի աշխատանքը: Իսկ մեծահասակներին դրանք կօգնեն պահպանել ոսկորների և ամբողջ օրգանիզմի առողջությունը:

Աղբյուրը՝ 168.am

loading...