Քնի հետ կապված խնդիրնե՞ր ունեք։ Եղունգները թո՞ւյլ են։ Ձեզ անհանգստացնում է մազաթափությո՞ւնը։ Fithacker.ru-ն գրում է, որ, եթե դրական եք պատասխանել այս բոլոր հարցերին, ամենայն հավանականությամբ, գործ ունեք մակերիկամների աշխատանքի խանգարման հետ։ Մակերիկամները բազմաթիվ հորմոններ են արտադրում, որոնք օգնում են կարգավորել նյութափոխանակությունը, իմունային համակարգը, արյան ճնշումը, ինչպես նաև հաղթահարել սթրեսը։ Սա նշանակում է, որ մակերիկամների ֆունկցիայի յուրաքանչյուր խանգարում կարող է առողջության հետ կապված խնդիրներ առաջացնել։ Այս դեպքում օգնության է հասնում բնական միջոց, որը շատ հեշտ է պատրաստվում։

Հարկավոր է

ընկույզ

մեղր

մաղադանոսի տերևներ

չամիչ

իմբիր

Պատրաստման եղանակը

Հարկավոր է մանրացնել ընկույզն ու մաղադանոսի տերևները։ Ավելացրեք չամիչը, մեղրն ու մի փոքր իմբիր։ Օգտագործեք առավոտյան՝ քաղցած վիճակում՝ 2 ճաշի գդալ։

Ինչպես օգտագործել

Խորհուրդ է տրվում այս միջոցն օգտագործել շաբաթվա ընթացքում 2 կամ 3 անգամ։

Աղբյուրը՝ 168.am

loading...