BRAVO.am-ը արդեն պատմել է, որ Շուշաննա Թովմասյանը, Բեն Ավետիսյանը, Արտաշես Ալեքսանյանը,  Հարություն Մովսիսյանը, Սոֆի Դեւոյանը, Սարգիս Գրիգորյանը, Եվա Բաղդասարյանը, Օլյա Հակոբյանը եւ այլք նկարահանվում են «Կենտրոն» հեռուստաընկերության նոր բազմասերիանոց հեռուստասերիալում: Մեզ հետ զրույցում ռեժիսոր Վահե Սայանը նոր բացահայտումներ է արել՝ խոսելով նկարահանումների եւ դերասանական կազմի մասին:

 
«Մոռացված կանգառը» հեռուստասերիալի նկարահանումնրին
 


Նա տեղեկացրել է, որ տեւական դադարից հետո նկարահանումները կրկին ընթացքի մեջ են. «Այնպես է ստացվել, որ ըստ սցենարի նկարահանումների մոտ 80 տոկոսը պետք է դրսում իրականացնենք: Եվ քանի որ փողոցում ցերակային ժամերին ջերմաստիճանը հասնում է 44-ի, մոտ տասը օր համընդհանուր հանգիստ հայտարարեցինք, ինչի արդյունքում էլ ստեղծագործական եւ դերասանական կազմը հնարավորություն ունեցավ հանգստի մեկնել եւ վերադառնալ»:

 
«Մոռացված կանգառը» հեռուստասերիալի դերասանուհիները
 


Հեռուստասերիալը եթեր կհեռարձակվի սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը, անվանումն արդեն հստակ է՝ «Մոռացված կանգառը»: Վահե Սայանի խոսքով՝ հետաքրքիր զարգացումներով սերիաներ են սպասվում հեռուստադիտողներին. «Սոցիալական դրամա է, հերոսներն էլ մեծ սիրո պայքարի մեջ են ընկնում, մյուս կերպարներն էլ իրենց կյանքն ու կերպարային զարգացումներն ունեն: Կարծում եմ՝ հեռուստադիտողը կհավանի մեր նոր աշխատանքը, քանի որ լավագույն դերասաններից ծաղկաքաղ ենք արել, իսկ նկարահանումները բարձր մակարդակով են արվում»:

 
 
 


Հեռուստասերիալի պրոդյուսերն Էդգար Ավագյանն է, սցենարիստը՝ Գոհար Մեջլումյանը: Խոսելով գլխավոր հերոսների մասին, ռեժիսորն ասել է. «Նրանց մարմնավորում են Բեն Ավետիսյանն ու Լիլիթ Քոչարյանը: Վերջինիս ինքս եմ ընտրել իմ բազայից, վաղուց եմ հետեւում նրա դերասանական գործունեությանը»:

Աղբյուրը՝ Bravo.am

loading...