Գեղեցկության արաբական գաղտնիքները՝ դիմակներ, սկրաբներ, բնական միջոցներից կոմպրեսներ, հասանելի են գրեթե բոլորին:

Հրաշագործ միջոցների բաղադրատոմսերը ստուգված են ժամանակով, իսկ դրանց արդյունքը գնահատել են միլիոնավոր տղամարդիկ, գրում է lady.ru-ն:

Դեմքի մաշկի գեղեցկության արաբական բաղադրատոմսեր

Դիմակ կավից ու քրքումից: 2 ճաշի գդալ կավի վրա ավելացրեք 1/4 թեյի գդալ քրքում: Խառնեք կավն ու քրքումը, ավելացրեք 1 ճ. գդալ ջուր ու մի քանի կաթիլ լավանդայի յուղ: Պետք է ստացվի թթվասերի խտության միջոց: Դիմակը հարկավոր է դեմքին պահել 20 րոպեից ոչ ավելի, լվանալ նախ տաք, ապա՝ սառը ջրով:

Ծիրանակաթնային դիմակ: Ճզմել երկու ծիրան, ստացված խյուսի վրա ավելացնել 2 ճ.գ. կաթ: Դեմքի վրա պահել 20 րոպե: Լվանալ տաք ջրով: Դիմակը նախատեսված է նորմալ մաշկի համար:

Արմավ և կաթնաշոռ: 1 ճ.գ. կաթնաշոռի վրա ավելացնել 1 ճ.գ. յուղոտ կեֆիր, խառնել ու ավելացնել փափուկ արմավ: Ավելացրեք այնքան արմավ, որ ստացվի խիտ խառնուրդ: Դեմքին պահել 20 րոպե: Նախատեսված է հատկապես զգայուն մաշկի համար:

Մաշկը մաքրելու համար: 1 ճ.գ. քրքում+1 թ. գ մեղր: Դեմքի վրա թողնել մոտ 15 րոպե:

Դիմակ մանդարինով: Մանրացնել մանդարինի կճեպը ու դրան միախառնել 1 թ.գ. յուղոտ թթվասեր և 1 դեղնուց: Դեմքին պահել 15-20 րոպե:

Դիմակները քսել թեթև շարժումներով, չճզմել դեմքի մաշկը, խուսափել աչքերի շուրջը քսելուց:

Գեղեցիկ մարմին ունենալու արաբական գաղտնիքներ

Բրնձի-սուրճի սկրաբ: Սուրճն ու բրինձը աղալ հավասար քանակությամբ՝ կեսական բաժակ: Ստացված խառնուրդի վրա կեֆիր ավելացնել: Նման սկրաբով հնարավոր է մաքրել և դեմքը:

Ձիթայուղ: Արաբ կանանց կանոններով՝ ձիթայուղը հարկավոր է քսել մարմինին՝ մերսելով հատկապես չոր ու կոշտացած հատվածները: Թողեք ներծծվի մաշկի մեջ 10-15 րոպե, դրանից հետո լոգանք ընդունեք:

Վարդերի լոգանք: 500 գրամ ձիթայուղը լցնել վարդի 400 թերթիկի վրա և փակել տարայի կափարիչը: Մինչ օգտագործումը թրմել խառնուրդը 1 շաբաթ: Պատրաստի թուրմը քամել ու լոգանքի ջրի մեջ ավելացնել 3 ճ.գ.:

Մաշկի մաքրման ու ցելյուլիտի դեմ պայքարի համար վերցնել աղացած սուրճ կամ սուրճի մրուրը, ավելացնել ծովային աղ, դարչին, քրքում ու 1 ճ.գ. ձիթայուղ:

Մազերի խնամքի արաբական գաղտնիքը

Յուղոտ փայլի դեմ: 1 ճ.գ մանանեխը լուծել 2 լիտր ջրում: Մազերը լվանալուց հետոցայել մազերը:

Մազերի փայլը վերադարձնելու համար 1/2 բաժակ ձիթայուղի վրա ավելացնել 2 ճ.գ կիտրոնի հյութ, 1 բաժակ հեղուկ մեղր: Խառնել, թողնել թրմվի: Դիմակը քսել չլվացած մազերին, փաթաթել, թողնել մի երկու ժամ, ապա լվանալ մազերը: Հարմար է չոր մազերի համար:

Աղբյուրը՝ BlogNews

loading...