Մթերքների ցուցակ, որոնք նպաստում են հեմոգլոբինի բարձրացմանը:
1. Բազուկ
Այն կարելի անցկացնել քերիչով կամ նրանից հյութ պատրաստել: Սակայն չի կարելի չարաշահել բազուկի հյութը, քանի որ այն ագրեսիվ է մարսողական համակարգի համար:
2. Գազարի հյութ
Ավելի օգտակար կլինի շաբաթվա մեջ խմել 3-4 անգամ` 1-ական բաժակ: 1 բաժակ հյութ պատրաստելու համար ծախսվում է 500 գր գազար:
3. Հնդկացորեն
4. Ծիրանի չիր և այլ չրեր
Դրանց մեջ երկաթի պարունակությունը ավելի բարձր է, քան թարմ մրգերի մեջ:
5. Մուգ կանաչ և կարմիր մրգեր, բանջարեղեն և հատապտուղներ
Դրանցից են սպանախը, թարմ կանաչին, լոբին, կանաչ խնձորը, կարմիր խաղողը, չոր մասուրը, նուռը, ելակը և այլն:
6. Չավանպրաշ
7. Ընկույզով և լոռամրգով մեղր
Կարելի է խառնել հավասար քանակությամբ, բայց ուտել քիչ քանակով:
8. Մասուրի ըմպելիք մեղրի հետ
Թերմոսում պատրաստել մասուրի թեյ, իսկ խմելուց առաջ ավելացնել մեղր:
Աղբյուրը՝ http://BlogNews