Ո՞վ չի սիրում տաք լոգանք ընդունել. նախ այն շատ օգտակար է հիգիենայի տեսանկյունից, երկրորդ՝ ծանր օրվանից հետո հրաշալիորեն մաքրում է տհաճ մտքերը:

 

1. Ջրի ջերմաստիճանը

Չափից շատ տաք ջուրը լվանում-տանում է մաշկի վրայից բնական ճարպաշերտը, մաշկը դառնում է չոր և ալերգիկ:

2. Լոգախցիկում պահված իրերը

Որպեսզի լոգախցիկում սնկիկներ չառաջանան լողանալուց հետո այնտեղ ոչ մի իր մի թողեք:

3. Հետևեք լողախցիկի մաքրությանը

Լոգանք ընդունելուց հետո միշտ մաքրեք և չորացրեք լոգախցիկը այնպես, որ այնտեղ ջուր չմնա:

4. Լոգանքի ժամանակը

Լոգանք կարելի է ընդունել 10 րոպեից ոչ ավելի, քանի որ ջուրը քայաքայում է մաշկի պաշտպանական շերտը, ինչը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել՝ ընդհուպ մինչև մազաթափություն:

5. Գլուխն ամեն օր լվանալը

Արդեն բազմիցս ասվել է, որ գլուխն ամեն օր չի կարելի լվանալ, այն հանգեցնում է մազերի ջրազրկմանը:

6. Չափազանց կոշտ պիլինգ

Խնայեք ձեր մաշկը, կոշտ օճառ մի օգտագործեք, որ չորացնում է մաշկը, սպունգը ևս շատ կոշտ չպետք է լինի, ինչպես նաև սրբիչով պետք է սրբվել նուրբ և զգուշորեն:

7. Մազերի կոնդիցիոները պետք չէ քսել արմատներին

Այն նախատեսված է միայն մազերի ծայրերի համար:

8. Օրվա ընթացքում մի քանի անգամ լոգանք ընդունելը միանգամայն ավելորդ է: Մի անգամը բավական է, իսկ եթե ուզում եք ուղղակի թարմանալ, առանց օճառի, սառը ցնցուղ ընդունեք:

Աղբյուրը՝ BlogNews

loading...