Ժամանակակից աշխարհում մարդկանց մեծ մասը տեսողության հետ կապված խնդիրներ ունի։ Takprosto.cc կայքը գրում է, որ 21 տարեկանից բարձր 10 անձանցից 9-ը, ովքեր ապրում են քաղաքակիրթ աշխարհում, տեսողության հետ կապված խնդիրներ ունեն։ Տարիքի հետ իրավիճակն ավելի է վատանում, և 40 տարեկան գրեթե բոլոր անձինք ինչ-որ խնդիր են ունենում։ Ըստ կայքի՝ գոյություն ունեն բազմաթիվ ժողովրդական միջոցներ, որոնք կարող են օգնել վերականգնել տեսողությունը։
Հապալաս (Черника)
Տեսողության լավացման համար ամենահայտնի և ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։ Այն օգտագործեք ցանկացած վիճակում։
Մաղադանոսը՝ կիտրոնի և մեղրի հետ
Այս դեղամիջոցը պետք է օգտագործել մեկ ամիս, ապա երկամսյա ընդիմիջում անել և անհրաժեշտության դեպքում կրկնել բուժման կուրսը։ Խառնեք մանրացված կիտրոնը, մաղադանոսի արմատները և մեկ ճաշի գդալ մեղրը։ Ընդունեք թեյի գդալով՝ օրվա ընթացքում 2-3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ կամ ուտելուց 1.5 ժամ անց։
Չինական կիտրոն
Այս բույսի թարմ պտուղները կարող եք օգտագործել ցանկացած տեսքով։ Օրվա առաջին կեսին օգտագործեք 3-5 պտուղ և ոչ ավելի։
Գազար
Գազարը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, որոնք նպաստում են տեսողության լավացմանը։ Գազարը ցանկացած տեսքով կարող եք ներառել սննդակարգում։
Մասուր
Կարող եք ուտել մասուրի թարմ պտուղները կամ դրանով թուրմ և կոմպոտ պատրաստել։ Չոր պտուղներից կարելի է թեյ պատրաստել. մեկ ճաշի գդալ չոր մասուրի պտուղների վրա երկու բաժակ եռացած ջուր լցրեք և եռացրեք 5 րոպե։ Օրվա ընթացքում օգտագործեք երկու անգամ, յուրաքանչյուր անգամ՝ կես բաժակ։
Կալենդուլա
1-2 թեյի գդալի վրա ավելացրեք մեկ բաժակ եռացրած ջուր և խմեք սովորական թեյի նման։
Սամիթ
Սամիթի մեկ թեյի գդալ սերմերի վրա մեկ բաժակ եռացրած ջուր լցրեք։ Թրմեք 15 րոպե, սառեցրեք։ Օրվա ընթացքում օգտագործեք 3 անգամ բաժակի 1/3-ի չափով՝ ուտելուց 15 րոպե առաջ։ Անհրաժեշտ է օգտագործել 1 ամիս՝ 1 շաբաթ դադարով։
Լոռամրգի
Գլաուկոմայի դեպքում կարող եք օգտագործել լոռամրգի հյութն օրվա ընթացքում երկու անգամ՝ յուրաքանչյուր անգամ բաժակի 1/3-ի չափով։ Օգտագործեք երկու շաբաթ շարունակ։ Անհրաժեշտության դեպքում կրկնեք մի քանի ամիս անց։
Խնկեղեգ
Լավացնում է տեսողությունը, ինչպես նաև հիշողությունն ու լսողությունը։ Այս բույսի հյութն անհրաժեշտ է խմել օրվա ընթացքում 3 անգամ՝ յուրաքանչյուր անգամ՝ մեկ թեյի բաժակ։
Հապալաս (Брусника)
Շատ օգտակար է տեսողության համար, հատկապես հեռատեսության դեպքում։ Կարելի է օգտագործել ցանկացած ձևով։
Աղբյուրը՝ 168.am