Անգլիայի Յորք քաղաքի ոստիկաններն իսկական հրաշք են համարում, որ այս տարօրինակ միջադեպի արդյունքում ոչ ոք չի մահացել:

Երկու ուղևորների հետ գիշերը երթևեկող վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել բնակելի տան պատին: Մեքենան ճեղքել է տան պատը և նույնիսկ այրվել:

Երկրորդ հարկում քնած կինը և երեխան կարողացել են դուրս գալ տնից և չեն տուժել: Ամենաշատը տուժել է ճաշասենյակում բազմոցին նստած տղամարդը, նա ոտքի լուրջ վնասվածք է ստացել:

Ինչ վերաբերում է վարորդին, ապա նա և իր ուղևորները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բուժման ավարտից հետո վարորդին ձերբակալելու են:  

Աղբյուրը՝ panorama.am

loading...