Երևանի փողոցներում՝ կենտրոնում, թե ծայրամասերում, մեկը մյուսի հետևից հնչում են Սպիտակցի Հայկոյի վերջին երկու երգերը՝ «Մի գնա» և «Նազանի»: Ավելին, Հայկոյի ու Սուպեր Սաքոյի «Մի գնա»-ն վերջին շաբաթներին հիթ է դարձել նաև Թուրքիայում: «Նույնիսկ հայտնի թուրք երգիչ Օզջան Դենիզն է դիմահարդարման սենյակում լսում այս երգը»,- գրում է peopleofar.com-ը՝ տարածելով տեսանյութ, որում այլ թուրքերի հետ նաև երգիչն է:

Մինչ շատերը մեծ ոգևորությամբ լսում են այդ երգերը, համացանցում քննարկվում է Հայկոյի ու Դիջեյ Դավոյի «Նազանի» երգի ծագման հարցը, որի պրեմիերան 2017-ի օգոստոսին էր: Մասնավորապես, օգտատերերը նշում են, որ այդ կատարումը վերցվել է թուրք երգիչ Դոնմեզովից, ով այն հնչեցրել է 2015-ին: Երգը կարող եք լսել՝ անցնելով հղումով՝ https://www.youtube.com/watch?v=W6Mi8f5pxe8

Աղբյուրը՝ mamul.am

loading...