Կանզասում սրտանոթային համակարգի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ շաքարավազն ավելի մեծ կախվածություն է առաջացնում, քան օփիոիդային պատրաստուկները: Այդ մասին վկայում են առնետների վրա արված փորձարկումների արդյունքները, հայտնում է Daily Mail-ը: «Շաքարավազի օգտագործումը կոկաիանի էֆեկտ է առաջացնում՝ տրամադրության փոփոխություն՝ բավարարվածության և բավականության զգացողություն առաջացնելու հնարավորությամբ»,- պարբերականը մեջբերում է հետազոտության հեղինակների խոսքը: Բացի այդ, հետազոտողները հավելել են, որ շաքարավազի օգտագործումից հրաժարումը կարող է ընկճախտ և այլ խանգարումներ առաջացնել:

loading...