Marketium.ru-ն գրում է, որ փորձագետների կարծիքով՝ ճանճերն ավելի քան 200 բակտերիաներ տարածողներ են։ Հարկավոր չէ մոռանալ, որ սնունդի վրա հայտնվելու դեպքում դրանք կարող են նաև վնասել առողջությանը։ Ճանճերը նստում են ամենատարբեր առարկաների վրա, և միկրոբների տարածման աղբյուրներից մեկն են։

Image result

Նրանց ձեռքերը պատված են փոքր մազերով, որոնք միկրոբների տեղափոխման հիմնական գոծիքն են։ Ընդամենը մի քանի վայրկյանը բավական է, որ այդ միկրոբները հայտնվեն ուտելիքի վրա։ Մեծահասակների մեծ մասի օրգանիզմն ընդունակ է պայքարել հիվանդությունների դեմ, որոնք առաջացնում են այդ բակտերիաները, բայց երեխաները և ծերերը ավելի ընկալունակ են դրանց նկատմամբ։

Վնասատուների դեմ պայքարի մասնագետ Ռոն Հարիսոնը նշում է. «Միկրոբները սեփական ձեռքերից սննդին փոխանցելու համար ճանճերին ընդամենը մի քանի վայրկյան է պահանջվում։ Քանի որ դրանք կարող են այնպիսի վարակներ փոխանցել, ինչպիսիք են խոլերան, դիզենտերիան և տիֆը, գերադասելի է չօգտագործել այն մթերքը, որի վրա դրանք եղել են»։ Երբ ճանճը կանգնում է սննդի վրա, իմացեք, որ դրա մի հատվածը կեղտոտված է։

Աղբյուրը՝ BlogNews

loading...