Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի E խմբի 8-րդ տուրում Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում պարտվեց Դանիայի հավաքականին 1:4 հաշվով:

Հանդիպումից հետո Հայաստանի ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը չի պատասխանել լրագրողների հարցերին և զայրացած լքել է «Հանրապետական» ստադիոնը:

Նշենք, որ խաղի ընթացքում Մխիթարյանը բավականին զայրացած էր հանդիպման մրցավարի վրա, ով մի քանի դրվագում անտեսել էր Հենրիխի հանդեպ կատարած խախտումները:

Հիշեցնենք, որ այս պարտությունը Հայաստանի հավաքականի համար 6-րդն էր ընթացիկ նախընտրական փուլում: Վերջին երկու խաղերում Հայաստանի ընտրանին կմրցի Լեհաստանի և Ղազախստանի հավաքականների հետ:

Աղբյուրը՝ tert.am

loading...