Սիրված հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը երկար հեռուստադադարից հետո վերադառնում է հայկական եթեր: Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում Ֆելիքս Խաչատրյանը կներկայանա նոր նախագծով, որի շրջանակում մեզ ծանոթ ու սիրելի աստղային զույգերը կփորձեն պարզել, թե որքան լավ են ճանաչում միմյանց: Անսպասելի հարցերն ու առաջադրանքները նրանց կստիպեն անկեղծանալ ու բացահայտել բաներ, որոնց մասին նույնիսկ չէին էլ կասկածում:

  

Ո՞ւմ պատճառով ընտանիքի մեկը երկու չի լինում, ո՞ւմ չի կարելի վստահել նույնիսկ ջահի լամպը փոխելու պարտականությունը, իսկ ո՞վ կարող է մոռանալ ամուսնության հերթական հոբելյանը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կգտնվեն հաղորդման շրջանակում: 
Հաղորդման մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ին եւ այն եթեր կհեռարձակվի յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 20:30-ին:


Մանրամասները հետեւյալ հղումով՝ https://www.facebook.com/ArmPublicTV/videos/1447927715314690/։
Հիշեցնենք, որ Ֆելիքս Խաչատրյանը 2001-2008 թթ-ին եղել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավար եւ վարել տարբեր ծրագրեր, այդ թվում՝ «Օտար խաղեր», «Թեժ տասնյակ», «Երկու աստղ» եւ այլն:


Հանրային հեռուստաընկերության աշնանային նոր եթերաշրջանի մեկնարկը պաշտոնապես կտրվի սեպտեմբերի 11-ին, որով եւ կազդարարվի մի շարք նոր ու թարմ հաղորդումների եւ հետաքրքիր նախագծերի սկիզբը: 
Առաջին ալիք | Հասարակայնության հետ կապերի բաժին | +37410650015 (247) | +37499390151 | [email protected]

 

Աղբյուրը՝ BlogNews

loading...