BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ Մարիամ Մելիքյանը վերջերս քթի պլաստիկ վիրահատություն է կատարել: Թե ինչու է դերասանուհին նման քայլի դիմել, ինչպես է իրեն զգում նոր արտաքինով, պատմել է մեզ հետ զրույցում:
«Միշտ բարդույթավորվել եմ քթիս տեսքից»,-ասել է նա եւ հավելել.«Մոտ 15 օր առաջ եմ վիրահատվել: Որոշումը միանգամից եմ կատարել, չեմ տատանվել եւ չեմ փոշմանել, քանի որ վիրահատությունը վստահել եմ Հայաստանի ամենալավ մասնագետներից մեկին»:
Մարիամը նշել է, որ վիրահատությունից հետո իր տեսքի մասին տարբեր կարծիքներ է լսել.«Ոմանք կարծում են, թե փոփոխություն չկա, ոմանք էլ ասում են՝ հմայքս կորցրել եմ, իսկ մյուսները շատ են հավանում՝ հանձինս ինձ:): Ամուսինս էլ նորմալ է վերաբերվում. եթե նա համաձայն չլիներ, ինչպես պետք է դիմեի այդ քայլին»:
Այս օրերին Հայաստանում գտնվող դերասանուհին նշել է նաեւ, որ կարոտին չի դիմանում, փորձում է հաճախ լինել հայրենիքում. «Շատ լավ օրեր եմ անցկացնում իմ Երեւանում: Այստեղ անգամ ափսոսում եմ այն ժամանակը, երբ քնած եմ»:
Աղբյուրը՝ Bravo.am