Երգչուհի Ջուսը երեկ նոր լուսանկար է հրապարակել մի տղամարդու հետ, որը քննարկումների առարկա է դարձել էլեկտրոնային մամուլում։ Մասնավորապես, խոսակցություններ են սկսվել, որ ամուսնալուծությունից հետո երգչուհին նոր սիրավեպ ունի։

Tert.am Lifeը կապ է հաստատել Ջուսի հետ` պարզելու խոսակցությունների իսկությունը։ «Լուսանկարի տղամարդն իմ հին ընկերն է` Արմեն Օհանյանը։ Նա երգիչ Կարեն Օհանյանի հայրն ու պրոդյուսերն է։ Արդեն երկար տարիներ է՝ մենք ընտանիքներով շատ մոտ ենք»,- ասաց նա, ապա հավելեց, որ լուսանկարն արվել է իր և Dj Blackey-ի նոր Crazy Freedom տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։

Ջուսը նշեց, որ իր կյանքում հիմա որևէ տղամարդ չկա։ «Իմ կյանքում ոչ ոք չկա։ Ազատ, անկախ Ջուսաստան է»,– եզրափակեց նա։

Աղբյուրը՝ 168.am

loading...