Կին լինելն իսկական արվեստ է, և նրանցից յուրաքանչյուրն իր խորամանկություններն ունի, իրեն հատուկ հմայքը ու իր օծանելիքի բույրը: Սակայն ոչ ոք այնքան լավ գլուխ չի հանում հմայքից և գեղեցկությունից, որքան նորաձևության անգերազանցելի օրենսդիրները:
Իսկական կինը պետք է լինի քմահաճ և մի փոքր չար: (Քրիստիան Դիոր)
Տարիքը կնոջ համար ամենակարևոր բանը չէ. նա կարող է հիասքանչ լինել 20 տարեկանում, հմայիչ` 40-ում, և աննման՝ մինչև իր կյանքի վերջը: (Կոկո Շանել):
Ձեռքերը կնոջ այցեքարտն են, պարանոցը` անձնագիրը, իսկ կուրծքը` արտասահմանյան անձնագիրը: (Կոկո Շանել)
Կոշիկի ընտրության մասին մտահոգությունը երբեք չափազանց չի լինում: Շատ կանայք մտածում են, թե դրանք այնքան էլ կարևոր չեն, բայց կնոջ էլեգանտության իրական ապացույցն այն է, թե ինչ կա նրա ոտքերին: (Քրիստիան Դիոր)
Կնոջ լավագույն նորաձև աքսեսուարը գեղեցիկ տղամարդն է: (Կոկո Շանել)
Մի խորացեք տրենդների մեջ, կուրորեն մի հետևեք դրանց: Թույլ մի տվեք, որ մոդան իշխի Ձեզ. ինքներդ որոշեք`ով եք Դուք և ինչ եք ուզում արտահայտել Ձեր հանդերձանքով ու կենսակերպով: (Ջիաննի Վերսաչե)
Ձեր կերած յուրաքանչյուր կտորը բերանի մեջ մնում է 2 րոպե, ստամոքսում`2 ժամ, իսկ ազդրերում, ավա՜ղ, 2 ամիս: (Քրիստիան Դիոր)
Էլեգանտ լինել՝ չի նշանակում՝ աչքի ընկնել այնպես, որ ճչացող լինի: Էլեգան մոդան իշխի ձեզ. , թե դրանք այնքան տտտ տտտտտտ լինել՝ նշանակում է՝ դաջվել դիմացինի հիշողության մեջ: (Ջորջիո Արմանի)
Օծանելիքը կնոջ անհատականության անգերազանցելի երանգն է, այն կերպարի վերջին շտրիխն է: (Քրիստիան Դիոր)
Աքսեսուարներ ընտրելիս հանեք այն, ինչ հագել եք վերջինը: (Կոկո Շանել)
Ձեր հանդերձանքը ցույց է տալիս, թե ինչպես եք Դուք ներկայանում աշխարհին, հատկապես հիմա, երբ մարդկանց միջև կոնտակտներն այդքան արագ են ստացվում: Նորաձևությունն այն անմիջական լեզուն է, որը հասկանալի է առանց թարգմանության: (Միուչչա Պրադա)
Եթե Ձեր ոտքերը ծուռ են, հագեք խորը դեկոլտեով զգեստ: (Քրիստիան Դիոր)
Միշտ քայլեք այնպես, ասես Ձեզ հետևում են 3 տղամարդիկ: (Օսկար դե լա Ռենտա)
Դուք չեք կարող կեղծել փայլը, շիկը, բայց կարող եք շքեղ լինել կեղծ մորթիների մեջ: (Կարլ Լագերֆելդ)
Տգեղ կանայք չեն լինում, լինում են ծույլ կանայք: (Կոկո Շանել)
Որքան վատ են կնոջ գործերը, այնքան լավ տեսք նա պիտի ունենա: (Կոկո Շանել)
Կոշիկները փոխակերպում են Ձեր մարմնի կեցվածքն ու արտահայտությունը: Դրանք Ձեզ վեր են բարձրացնում ինչպես՝ ֆիզիկապես, այնպես էլ՝ զգայական մակարդակում: (Քրիստիան Լաբուտեն)
Լավ ձևված ու կարված զգեստը սազում է յուրաքանչյուր կնոջը, և սա վիճարկելի չէ: (Կոկո Շանել)
Գեղեցկության մասին հոգ տանելիս պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի գեղարարական միջոց չի օգնի: (Կոկո Շանել)
Գնեք քիչ, ընտրեք լավագույնը և, ամենակարևորը, դա արեք ինքներդ: (Վիվիեն Վեսթվուդ)
Զգուշացեք օրիգինալությունից: Կանանց նորաձևության պարագայում այն կարող է հանգեցնել դիմակահանդեսի: (Կոկո Շանել)
Ոչինչ կնոջը չի ծերացնում այնքան, որքան չափազանց ճոխ հանդերձանքը: (Կոկո Շանել)
Աղբյուրը՝ 168.am