Zdorovie.com կայքը ներկայացրել է 7 նշան, որոնք կարող են վկայել սրտի խնդիրների առկայության մասին։

Ոտքերի այտուցվածություն

Չնայած այս խնդիրը կարող է բազմաթիվ գործոնների հետևանք լինել, հարկավոր է ուշադրություն դարձնել նաև սրտի առողջությանը։ Ոտքերում հեղուկի հավաքվելը սրտային անբավարարության տարածված նշան է։ Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, թե ինչ է տեղի ունենում այտուցի հետ։ Սրտային անբավարարության դեպքում ժամանակի ընթացքում այտուցվածությունն ավելի արտահայտված է դառնում, այն կարող է բարձրանալ դեպի վեր։

Գլխացավեր

Սուր գլխացավը կարող է կաթվածի կամ թրոմբի նախանշան լինել։ Իհարկե, ոչ բոլոր գլխացավերն են վկայում սրտի խնդրի մասին, բայց իրանում անհարմարության, հոգնածության, գլխացավի միաժամանակյա առկայությունը կարող են վկայել անևրիզմի մասին, ինչն անհապաղ բժշկական միջամտության կարիք ունի։

Գերհոգնածոթյուն

Այս երևույթը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ։ Եթե ֆիզիկապես պատրաստված եք և հանկարծ սկսում եք հոգնածություն զգալ ընդամենն այն բանից, որ աստիճաններ եք բարձրացել, խնդիրը կարող է բավական լուրջ լինել։ Հնարավոր է՝ խնդիրը կապված է սրտի հետ։

Նոպաներ որովայնում

Շատերը կարծում են, թե սրտի հետ կապված խնդիրները պետք է զգացվեն հենց այն հատվածում, որտեղ տեղավորված է այս օրգանը։ Բայց ցավը կարող է զգացվել նաև մարմնի այլ հատվածներում։ Երբեմն որովայնի ցավերից բողոքող անձանց շրջանում հայտնաբերվում են սրտի առողջության հետ կապված խնդիրներ։

Ուշագնացություն

Այս երևույթն արյան ճնշման կտրուկ անկման հետևանք է, որը կարող է առաջանալ տարբեր պատճառներով։ Խնդիրը կարող է կապված լինել նաև սրտի առողջության հետ։ Եթե այս երևույթը հաճախակի է հանդիպում, պետք է խորհրդակցել բժշկի հետ։

Գլխապտույտ

Պարբերական գլխապտույտներն անհանգստանալու լուրջ առիթ են։ Հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, քանի որ կարող են խնդիրներ լինել նաև սրտի հետ։

Ճնշում մեջքի վերին հատվածում

Եթե անսպասելի ցավ և ճնշում եք զգում մեջքի վերին հատվածում, հնարավոր է՝ պատճառը կաթվածն է։

Աղբյուրը՝ 168.am

loading...