Fithacker.ru-ն ներկայացրել է պաղպաղակի բաղադրատոմս, որն իդեալական լուծում է բոլոր նրանց համար, ովքեր հետևում են իրենց կազմվածքին։
Բաղադրիչներ
1 բանան
100 գրամ յուղազրկված յոգուրտ
դարչին
քաղցրացնող միջոց՝ ըստ ցանկության։
Պատրաստման եղանակը
Մանր կտրատեք բանանը և մի քանի ժամով դրեք սառցարանը։ Սառած բանանը լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք դարչինն ու յոգուրտը։ Լավ խառնեք։ Կստանաք մի փոքր հալած պաղպաղակի նման զանգված։
Աղբյուրը՝ 168.am
loading...