Հոլիվուդի երբեմնի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը («Բրանգելինա»), որոնց ամուսնալուծման գործընթացը սկսվել է 2016թ. սեպտեմբերին, փորձում են վերամիավորվել, գրում է The Daily Mail-ը՝ զույգի կենսագիր Իեն Հալփերինին հղումով:
Հայտնի է, որ նախկին ամուսինները Փիթի նախաձեռնությամբ գաղտնի հանդիպել են ընկերներից մեկի տանն ու քննարկել հուզող խնդիրները:
«Հանդիպումը շատ հուզական է եղել: Ջոլին նետվել է Փիթի գիրկն ու արտասվել: Նրանք խոսել են բոլոր խնդիրների, անհամաձայնությւոնների մասին ու հետո որոշել, որ նորից կսկսեն ամեն ինչ»,-ասել է կենսագիրը:
Վերջինի պնդմամբ՝ Ջոլին ու Փիթը գիտակցել են, որ դեռևս սիրում են իրար ու ուզում են նորից միասին լինել:
Հայտնի է, որ այժմ զույգը մասնագետների օգնությամբ հոգեբանական թերապիա է անցնում՝ վերամիավորվելու ակնկալիքով:
Նրանք պայմանավորվել են, որ Ջոլին կնվազեցնի աշխարհով մեկ անվերջանալի ճանապարհորդությունները, իսկ Փիթը կդադարի խմելն ու ավելի շատ ժամանակ կհատկացնի ընտանիքին ու երեխաներին:
Հետաքրքրական է, որ Ջոլին ու Փիթը չեն դադարեցնի ամուսնալուծման գործընթացը: Նրանք կարծում են, որ ամուսնալուծության մասին թղթի կտորը չի կարող ազդել իրենց հարաբերությունների վրա: Զույգը համոզված է, որ իրենց ընտանիքում ամեն ինչ խառվեց 2014թ. տեղի ունեցած պսակադրությունից հետո: Նշվում է, որ Ջոլին ու Փիթն ամուսնացել էին երեխաների խնդրանքով, նախքան այդ նրանք պարզապես միասին էին ապրում:
Հայտնի է, որ զույգն ունի 6 երեխա, որից 3-ը որդեգիր են: