Գագիկ Համբարյանը Facebook-ի իր էջում գրել է.
Վերջին շրջանում համաշխարհային ԶԼՄ-ները սահմռկեցուցիչ տեղեկություններ են հաղորդում Մյանմայից,որտեղ,ըստ տեղեկությունների Ռաքհայնի նահանգում տեղի է ունենում ռոհինջա մահմեդական ժողովրդի ոչնչացումը բուդդիստների կողմից…Այս տեղեկությունների տարածման հետ մեկտեղ համաշխարհային ԶԼՄ-ներում և սոցցանցերում տարածվեցին ռոհինջաների “ոչնչացման” սարսափելի լուսանկարներ…Այս ամենի հետևանքով բավական ակտիվացել են նաև որոշ մահմեդական երկրներ,որոնք պահանջում են համաշխարհային հանրությունից փրկել ռոհինջաներին ցեղասպանությունից… Երեկ Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում երկրամասի ղեկավար Ռամզան Քադիրովի հովանավորությամբ տեղի է ունեցել 1 միլիոնանոց հանրահավաք,որի մասնակիցները պահանջել են համաշխարհային հանրությունից փրկել ռոհինջաներին,իսկ Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքն իր twitter-յան էջում գրառում է արել ռոհինջաների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ և տեղադրել է 4 լուսանկար՝ որպես ապացույց ռոհինջաների “ցեղասպանությունից” (լուսանակար)…Սակայն որոշ ժամանակ անց Թուրքիայի փոխվարչապետը դրանք հեռացրել է…Բրիտանական BBC-ին հետաքննություն է անցկացրել և պարզել,որ այդ բոլոր լուսանկարները իրական են,սակայն ոչ մեկը կապ չունի Մյանմայում տեղի ունեցող իրադարձությունների հետ… Այսինքն,ինչպես ասում են՝ֆեյք լուսանկարներ են…
Առաջին լուսանկարը,որտեղ պատկերված են ջրում գտնվող մի քանի դիակներ իրականում արված են նույն Մյանմայում,սակայն 2008 թ-ին…Դրանք “Նարգիզ” փոթորիկի զոհերի մարմիններն են…Երկրորդ լուսանկարը,որտեղ պատկերված է ծառին կապված երեխան,իրականում արվել է 2003 թ-ին Ինդոնեզիայի Աչեհ նահամգում և դրա հեղինակն է Reuters-ի ֆոտոլրագրողը… Երրորդ նկարը,որտեղ իբրև թե կրկին պատկերված են ռոհինջայի “ցեղասպանության” զոհերը,որտեղ մի մանուկ լաց է լինում սպանված մոր դիակի վրա,իրականում արվել է Ռուանդայում…Նկարի հեղիանկը՝Ալբերտ Ֆասելին, այդ լուսանկարի համար ժամանակին ստացել է World Press մրցանակը…Չորրորդ լուսանկարը բավական նոր է…Այդտեղ պատկերված են վերջերս Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերը…
Ի դեպ, համացանցում մեծ տարածում գտած լուսանկարը,որդեղ բուդդիստ հոգևորականները պատկերված են բազմաթիվ դիակների կողքին ևս չի վերաբերվում ռոհինջաներին…Այդ լուսանկարն արվել է Չինաստանում,իսկ պատկերվածները երկրաշարժի զոհերը…
Հավելեմ,որ սա ընդամենը մի քանի լուսանկարների իրական “պատմությունն” է…
Այս մասշտաբի կեղծիքները,որոնք տարածվում են համաշխարհային ԶԼՄ-ների կողմից պատահական չեն լինում…20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին տեղի ունեցած գրեթե բոլոր պատերազմների նախօրեին համաշխարհային ԶԼՄ-ները այսպիսի լուսանկարներ են տարածում՝համաշխարհային հանրություն կոչվածին նախապատրաստելով “չարի դեմ” պայքարին… Դեպի Բոսնիա ինտերվենցիայից առաջ համաշխարհային հանրությանը կեղծ-լուսանկարների միջոցով համոզում էին,որ սերբերը ցեղասպանություն են գործում բոսնիացի մահմեդականների նկատմամբ…Փշալարերից այն կող կանգնած մի տղամարդու արված լուսանկարը մի քանի օրում դարձավ “հիթ”… Համաշխարհային ԶԼՄ-ները այդ տղամարդուն ներկայացնում էին որպես սերբական հաամկենտրոնացման ճամբարի “զոհ”…Այնինչ՝տղամարդն ընդամենը հենվել է այդ փշալարերին,երբ նրան լուսանկարել էին…Հետագայում նույնպիսի լուսանկարներով համեմվեց “Արաբական գարունը”…Բազմաթիվ ապացույցներ կան,թե ինչպես են սիրիական հակամարտության Ասադին ընդդիամդիր ուժերը իրենց հովանավորների միջոցով Հորդանանում և Եգիպտոսում կեղծ ֆիլմեր և լուսանկարներ “արտադրում”՝Ասադին ներկայացնելով որպես հրեշ…Այդ արտադրանքը մեծ ուրախությամբ տարածվում է արևմտյան մամուլի կողմից,քանի որ կա դրա պատվերը…Ֆեյք-լուսանկարները և ֆիլմերն ակտիվ օգտագործվում են նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս…Ե՛վ Ուկրաինան,և՛ Ռուսաստանը միմյանց դեմ բավական ակտիվ կիրառում են տեղեկատվական պատերազմի բաղկացուցիչ այդ մասը…
Մյանմայում իրավիճակի սրումը և մահմեդական ռոհինջաների՝նորաստեղծ “Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ” ահաբեկչական կազմակերպության ակտիվացումը տեղի ունեցավ Կորեական թերակղզու շուրջ իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ…Որքան կռահում եմ,որոշ ուժեր նոր թեժ օջախ են պատրաստում,որը բավական մոտ է Հնդկաստանին և Չինաստանին…
Աղբյուրը՝ 168.am