Budetezdorovy.ru-ն գրում է, որ նախաճաշը չափազանց կարևոր է։ Բայց կարևոր է նաև ճիշտ ընտրել առավոտյան օգտագործվող մթերքը։ Ցանկում ներառված է 9 առողջ մթերք, որոնք հարկավոր է ներառել սննդակարգ՝ նախաճաշը սննդարար նյութերով հարստացնելու համար։
1. Միրգ։ Մրգերը հարուստ են վիտամիններով, հանքանյութերով, մանրաթելերով, ջրով և հակաօքսիդանտներով։ Սա օգնում է ամրացնել իմունիտետը, էներգիա է հաղորդում։ Կարող եք օգտագործել նաև աղցանների մեջ, ինչպես նաև՝ սմուզիի տեսքով։
2. Հապապտուղներ։ Սրանք մեծ քանակով հակաօքսիդանտներ են պարունակում։ Ելակը, լոռամրգին, հապալասը, ազնվամորին կարող են օգնել նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, մաքրել արյունը, լավացնել սրտի աշխատանքը, դանդաղեցնել մաշկի ծերացումը, լավացնել դրա որակը։
3. Ձու։ Ձուն հրաշալի մթերք է նախաճաշի համար. այն հարուստ է կալցիումով և սպիտակուցներով։ Սրա շնորհիվ ձուն օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի քանակը և նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Ձվի դեղնուցը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք լավացնում են տեսողությունը, լյարդի, սրտի և ուղեղի աշխատանքը։
4. Յոգուրտ։ Յոգուրտը ոչ միայն համեղ է, այլև կալցիում և պրոբիոտիկներ է պարունակում, ինչի շնորհիվ օգնում է կարգավորել pH-ի մակարդակը, նպաստում աղիներում օգտակար բակտերիաների աճին, լավացնում նյութափոխանակությունը, մաշկի վիճակը։ Յոգուրտին մեղր և միրգ ավելացրեք, օգտագործեք նախաճաշին։
5. Կաթնաշոռ։ Կաթնաշոռը հարուստ է սպիտակուցներով, կալցիումով և պրոբիոտիկներով, որոնք ամրացնում են ոսկորները, օգնում բջիջների վերականգնմանը, արագացնում նյութափոխանակությունն ու կարգավորում ախորժակը։
6. Ընդեղեն։ Ընդեղենի օգտագործումը վիտամին E, ճարպաթթուներ ստանալու լավագույն միջոցն է։ Սրանք օգնում են նվազեցնել ազատ ռադիկալների հասցրած վնասը, մաքրել արյունը, պայքարել բորբոքման դեմ, նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը. նպաստել սրտի առողջությանը, ամրացնել մազերը։
7. Վարսակի փաթիլներ։ Վարսակը հարուստ է մանրաթելերով, որոնք շատ կարևոր են նյութափոխանակության համակարգի առողջության պահպանման համար։ Վարսակն արդյունավետ միջոց է արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու և զարկերակային ճնշումն իջեցնելու համար։ Վարսակի փաթիլները խառնեք չիայի սերմերի, մեղրի հետ և օգտագործեք նախաճաշին։
8. Չիայի սերմեր։ Չիայի սերմերը մանրաթելեր են պարունակում, որոնք կարգավորում են աղիների աշխատանքը և նպաստում նյութափոխանակության համակարգի առողջության պահպանմանը։ Դրանք կարգավորում են նաև արյան մեջ շաքարի մակարդակը, զարկերակային ճնշումը, պաշտպանում բջիջները։
9. Կտավատի սերմեր։ Այս սերմերն օգնում են կարգավորել ինսուլինի և շաքարի մակարդակը։ Հարուստ են սպիտակուցներով։
Աղբյուրը՝ 168.am