«Դա ավելի մոտ է, քան կարծում ես» (It is closer than you think)․ այս տողերն են հայտնվել ավստրալական Սիդնեյի փողոցների մայթեզրերի վրա, որոնց կողքին ամրացված են կարմիր փուչիկներ։ Եթե սա ձեզ հիշեցրեց Սթիվեն Քինգի «Դա» նովելի սկզբնամասը, ապա դուք միանգամայն ճիշտ գուշակեցիք խորհրդավոր թվացող այդ տողերի նշանակությունը։

Սակայն սիդնեյցիները, տեսնելով տարօրինակ թվացող գրությունն ու կարմիր փուչիկը, տարակուսանքի մեջ են ընկնում, իսկ նրանք, ովքեր տեղյակ չեն «Դա» նովելից և դրա համանուն ֆիլմից, ուղղակի սարսափած հեռանում են այդ վայրից և խուսափում այդ ճանապարհով այլևս անցնելուց։

Բանն այն է, որ օրեր անց Սիդնեյում լինելու է Սթվեն Հոքինգի «Դա» նովելի մոտիվներով նկարահանված համանուն սարսափ ֆիլմը։ Մարդիկ երկար են սպասել այս ֆիլմին, սակայն, կարծես, դեռ մեծ էկրաններին չբարձրացած, այն արդեն վախեցրել է մարդկանց։

Աղբյուրը՝ BlogNews

loading...