Լրագրողները ինչ-որ մոգական ուժի օգնությամբ կարողանում են իմանալ այն, ինչը ուրիշները փորձում են գաղտնի պահել: Տարօրինակ է, բայց նրաք անգամ ծննդյան ժամկետն են պարզել՝ հաջորդ տարվա մարտ ամիսը…
Իսկ հիմա ավելի մանրամասն: Ռուսաստանցի Եկատերինա Մալիշևան ծանոթացել է ամենաիսկական արքայազնի՝ Էռնստ Օգոստիանոս Հանովերացու հետ:
2016 թ. օգոստոսին արքայազնը նրան ամուսնության պաշտոնական առաջարկ է արել, իսկ Եկատերինան առանց հապաղելու տվել է իր համաձայնությունը, որին հաջորդել է ճոխ հարսանիքը: Նշենք, որ զգեստների դիզայնն ինքն է արել: Ինչպես բարի հեքիաթներում, այս լավ լուրին միանգամից հաջորդել է մյուս լուրը՝ Եկատերինան հղի է:
Այս մասին առաջին անգամ գրել է գերմանական Bunte-ն: Հավելենք, որ սա պաշտոնական տեղեկություն չէ, սակայն տվյալ հրապարակման հեղինակները դրանում համոզված են. նա հղի է: Մեզ մնում է ուրախանալ Մուրմանսկի հեռավոր Ապատիտներ քաղաքի բնակչուհի Եկատերինայի և արքայազն Հանովերացու համար:
Աղբյուրը՝ 168.am