Մոտ մեկ տարի առաջ Հայաստանում իր լայն, ակտիվ և համեղ գործունեությունն է ծավալել “Kitchen with Helen” առաջին ինտերնետային խոհանոցային նախագիծը,, որն իր ողջ գործունեության ընթացքում անդրադարձել է տարատեսակ համեղ խոհանոցների։ Համեղ խոհանոցը միայն հետաքրքիր բաղադրատոմսերը չեն. բլոգն իր մեջ ներառում է ինչպես բազմազան ուտեստներ, այլ նաև տարատեսակ խմիչքներ, տարբեր երկնրների մշակույթներ ու ավանդույթներ։ Այս կարճ ժամանակահատվածում այն արդեն հասցրել է հյուրընկալվել հինգ երկրներ, որտեղ ուսումնասիրել է նրանց խոհանոցը և իր հետ բերել նոր բաղադրատոմսեր։ Հայաստանում “Kitchen with Helen”-ն անդրադառնում է այն ամենին, ինչը վերաբերում է խոհանոցին, այն վայրերին որտեղ պատրաստվում են համեղ ուտեստներ ու խմիչքներ։ Բլոգը չի սահմանափակվում միայն հայտնի ռեստորաններով, այն նաև հյուրընկալում է հանրաճանաչ շեֆ խոհարարների և ուսումնասիրում անհատների խոհանոցներ։

2017թ․ի հուլիսի 12-21-ը “Kitchen with Helen”-ն իրականացրեց ի սկզբանե գրեթե անհավանական թվացող մի նախագիծ՝ ողջ անձնակազմով միջերկրական երկրներով՝ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, շրջագայություն մեծ նավով։ “Kitchen with Helen”-ի ողջ աշխատանքային թիմի և գործընկերների երկար ամիսների քրտնաջան աշխատանքների շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել նախագիծը, որի արդյունքում արդեն սեպտեմբերից հանդիսատեսին կփոխանցվեն հիանալի գույներ, համեր, տեսարաններ և ջերմ էմոցիաներ։

Այս հեքիաթային միջերկրական շրջագայությանը միացան նախագծի անբաժան մասնիկ՝ գործընկերները, որոնց հետ աշխատելը նախագծի ստեղծող և ղեկավար Հելեն Ուդումյանի խոսքերով միմիայն հաճույք էր։ “Նրանց վստահությունը մեզ էլ ավելի ներշնչեց  ավելի լավ աշխատանք ապահովելը։ Ողջ կրուիզի ընթացքում, այդ շոգ և եռանդուն ամռան օրերին Coca-Cola-ն ապահովեց իր թարմ, սառը, համով էներգիայով։ Converse Bank-ը մեզ տրամադրեց մի քանի տեսակի քարտ, որոնցով մենք կարողացանք թե ապահովել մեր ամենօրյան առևտուրը և թե կուտակել միավորներ, բոնուսներ, որն ամբողջ տարվա ընթացքում կկարողանանք օգտագործել։

Ինչպես նաև այն մարդիկ ովքեր այդ պահին գումար չունեին մեկնելու, այս բանկի շնորհիվ կարողացան միանալ մեզ միջերկրական հեքիաթին։ 7 քաղաքներում՝ Հռոմ, Բարսելոնա, Կանն, Լա Սպեցիա, Կորսիկա,Մայորկա, Ջենովա մեծ պատիվ ունեցանք ներկայացնելու հայկական առաջատար՝ թե համով, թե տեսակով և մակարդակով գինի Կարասը։ Կարասը մեզ հետ ճանապարհորդեց իր հինգ տեսակի գինիներով։ Շատ զավեշտալի և մի փոքր ծանր էր այդ 84 շիշ գինիները տեղափոխելը քաղաքից քաղաք, որը պարբերաբար ծիծաղի և միշտ հիշվող պատմությունների առիթ էր ստեղծում մեր թիմի համար։ Մենք հպարտացանք մեր հայկական արտադրանքի գինիով նույնիսկ արտասահմանյան սոմելիեների առջև։ Շրջագայության ընթացքում նվիրեցինք մեր Կարասը։ Վայելեցինք մենք, վայելեցին արտասահմանցիները։


Աղբյուրը՝168.am

loading...