Սիրված երգչուհի Սիրուոշոն, ով այս օրերին Կանադայում է, այնտեղից լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում կատարել, որը ներկայացնում ենք ստորև․

«Կանադահայ բարերար Արփի Մերաս... Ինձ հանդիպած ամենադրական և ուժեղ մարդկանցից, ով միշտ պատրաստ է օգնության հասնել մարդկանց, ինչպես 1988 թվականի երկրաշարժից տուժած մի խումբ երեխաներին տեղափոխեց Կանադա, որտեղ նրանք ստացան բժշկական օգնություն և ուսում։ Տորոնտոյում 1974 թվականին հիմնեց ամենահեղինակավոր կրթօջախներից մեկը, որտեղ սովորել են տարբեր ազգությունների հազարավոր երեխաներ, որոնց մինչ օրս էլ պարտադիր դասավանդվում է նաև հայկական պատմություն, երաժշտություն և պար։ Նրա շնորհիվ են նաև Կանադայում ապրող հայերի սերունդները տարիներ շարունակ պահպանել հայկական մշակույթը, լեզուն և ոգին։ Նա իմ կյանքում նույնպես մեծ դեր ունի. նա ինձ համար պահապան հրեշտակ եղավ, երբ ես դրա կարիքը շատ ունեի։ Համոզված եմ, որ կյանքս այլ կերպ կընթանար, եթե կողքիս չլիներ նման բարի, ազնիվ և ուժեղ հայ ՄԱՐԴ!
Հավերժ շնորհակալ եմ...

Աղբյուրը՝ BlogNews

 

loading...