«Եթե գտնեմ քեզ» հեռուստանովելի սաունդթրեքն արդեն տեսահոլովակ ունի: Ինչպես BRAVO.am-ին հայտնել է սերիալի պրոդյուսեր Ելենա Արշակյանը, նկարահանումներն ընթացել են օրերս՝ Սեւանում:

«Քանի որ սերիալի երաժշտությունը շատ էր սիրվել եւ բազմիցս նամակներ էինք ստանում՝ որտեղից կարող են ներբեռնել, որոշվեց նաեւ խոսքեր գրել եւ տեսահոլովակով ներկայացնել: ATV-ի տնօրեն Ռուբեն Արամյանն էլ որոշեց, որ երգը պետք է կատարեն Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը»,-մեզ հետ զրույցում պատմել է Ելենան: 

 
«Եթե գտնեմ քեզ» տեսահոլովակի նկարահանումներին
 


Պրոդյուսերի խոսքով՝ տեսահոլովակի նկարահանումները մինչեւ լուսաբաց են ընթացել.«Արտակարգ դեպքեր չեն գրանցվել: Բացի ստեղծագործական եւ դերասանական կազմից, նկարահանման հրապարակում էր նաեւ Գեւորգի կինը, ով եկել էր օգնելու սիրելի ամուսնուն»:

 
«Եթե գտնեմ քեզ» տեսահոլովակի նկարահանումներին
 


Ելենա Արշակյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հոլովակում տեղ գտած կադրերը կլինեն նաեւ սերիալում, սակայն նա նախընտրեց փակագծերը չբացել՝ միայն նշելով հետեւյալը.«Սերիալի ավարտի մասին խոսելը դեռ վաղ է: Մի բան հաստատ է՝ այն չի ավարտվում, այլ երկրորդ շունչ է ստանում»:

Աղբյուրը՝ Bravo.am

loading...