Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում նոր հաղորդմամբ կներկայանան սիրված երգիչ, հումորիստ Արամ MP3-ը եւ Գարիկ Պապոյանը: «Լավ երեկո» խորագիրը կրող հաղորդումը եթերում կլինի յուրաքանչյուր ուրբաթ՝ «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից հետո: Նախագիծը հիշեցնում է ողջ աշխարհում հայտնի եւ սիրված «Երեկոյան շոու» ձեւաչափը: Հաղորդավարները ծրագրի շրջանակում կհյուրընկալեն հայաստանյան եւ համաշխարհային ճանաչում ունեցող անձանց, կքննարկեն շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունները: 

Հանդիպումը ոչ պաշտոնական ձեւաչափ կունենա, հագեցած կլինի հումորային բեմականացումներով, երաժշտական համարներով եւ շատ ու շատ զվարճալի ու ուշագրավ տեսանյութերով: Հյուրերը հաղորդավարների հետ միասին կմասնակցեն նաեւ ժամանցային ու ինտերակտիվ խաղերի: «Լավ երեկո»-ն խոստանում է հեռուստադիտողներին լավ տրամադրություն փոխանցել եւ հետաքրքիր ժամանց ապահովել: Հանրային հեռուստաընկերության աշնանային նոր եթերաշրջանի մեկնարկը պաշտոնապես կտրվի սեպտեմբերի վերջին, որով եւ կազդարարվի մի շարք նոր ու թարմ հաղորդումների եւ հետաքրքիր նախագծերի սկիզբը:

Աղբյուրը՝ BlogNews

loading...