Եթե դուք համառորեն հետևում եք ձեր առողջությանը, առաջարկում ենք փորձել օրգանիզմը մաքրելու մի հնագույն միջոց, որը փորձելուց հետո դուք անկասկած կցանկանաք կրկնել այն:
Ձեզ հարկավոր է մեկ բաժակ վարսակի հատիկներ (ոչ վարսակի փաթիլներ): Վարսակը լվանալ տաք ջրով, ավելացնել երկու ճաշի գդալ հապալասի չոր կամ թարմ մանրացրած տերև, երկու ճաշի գդալ կեչու տերև, վրան ավելացնել 3 լիտր ջուր: Մեկ օր թողնել՝ թրմվի սառը տեղում: Մեկ այլ կաթսայի մեջ լցնել մասուրի մանրացրած պտուղներ, մեկ լիտր ջուր և տաքացնել մինչև եռման աստիճան, այնուհետև ավելացնել երկու ճաշի գդալ ճնճղապաշարի խոտ և երկու ճաշի գդալ եգիպտացորենի մազիկներ: Խառնուրդը եռացնել 15 րոպե, թրմել 45 րոպե, քամել և խառնել նախորդ թուրմին:
Թուրմը լցնել մուգ գույնի շշերի մեջ և դնել սառնարանում:
Խմել գոլ վիճակում ամեն օր ուտելուց 30 րոպե առաջ: Առաջին օրը խմել 50 գ, երկրորդ օրը՝ 100 գ, երրորդ և հաջորդ օրերին՝ 150 գ: Բուժման կուրսը 10 օր է: Երկու շաբաթ անց կարելի է կրկնել:
Այդ ընթացքում կտրականապես արգելվում է ուտել կենդանական ծագման սնունդ, հատկապես միս և երշիկեղեն: Այս մաքրումը կատարեք տարվա մեջ երկու անգամ՝ գարնանային և ձմեռային պահքից առաջ:
Աղբյուրը՝ BlogNews