Այսօր Life.panorama.am-ը հրապարակել էր սցենարիստ Դիանա Գրիգորյանի հետ նախօրեին արված հարցազրույցը, որում նա մանրամասներ էր պատմել իր հեղինակ նոր՝ «Նռան հատիկ» հեռուստասերիալից՝ նշելով, որ այն  «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կլինի սեպտեմբերի 11-ից:

Հարցազրույցի հրապարակումից հետո Life.panorama.am-ը տեղեկություն ստացավ, որ Դիանա Գրիգորյանը որոշ է լքել նախագիծը: Հեռուստասերիալի նկարահանման աշխատանքները դադարեցվել են և այն եթեր չի հեռարձակվի:

Թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով կապ հաստատեցինք Դիանա Գրիգորյանի հետ, ով մեր հարցին ի պատասխան ասաց, որ չի ցանկանում խոսել այդ մասին և անջատեց հեռախոսը:

Աղբյուրը՝ panorama.am

loading...