Ուսումնական տարվա առաջին օրը վերջին դասամիջոցին դասարաններից մեկում հայտնաբերում են աշխարհագրության ուսուցչի դին: Ոստիկանությունն ուներ 4 կասկածյալ՝ այգեգործը, մաթեմատիկայի ուսուցիչը, ֆիզկուլտուրայի ուսուցիչը և դպրոցի տնօրենը: Նրանցից յուրաքանչյուրը պատմեց, թե ինչով էր զբաղված սպանության ժամանակ:

  • Այգեպանը թփերն էր կտրատում:
     
  • Մաթեմատիկայի ուսուցիչը տարեվերջյան ստուգողական աշխատանք էր անցկացնում:
     
  • Ֆիզկուլտուրայի ուսուցիչը աշակերտների հետ բասկետբոլ էր խաղում:
     
  • Տնօրենը ողջ օրն իր սենյակում էր: 

Ոստիկանությունն անմիջապես ձերբակալեց հանցագործին: Ո՞վ է սպանել աշխարհագրության ուսուցչին:

Ճիշտ պատասխանը՝ ստորև․

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

Մարդասպանը մաթեմատիկայի ուսուցիչն է: Սպանությունը տեղի էր ունեցել ուսումնական տարվա առաջին օրը, մինչդեռ նա պնդում էր, որ տարեվերջյան ստուգողական աշխատանք էր անցկացնում:

loading...