Ինչպես արդեն հայտնի է, Գարիկ Պապոյանն ու Արամ MP3-ը Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում հանդես կգան համատեղ նախագծով, որը կրում է «Լավ երեկո» խորագիրը: Սիրված հումորիստների կողմից իրականացվող նոր հաղորդաշարը հեռուստադիտողի համար ուրախալի  լուր է, սակայն Գարիկի վերադարձը Առաջին ալիք շատերին է շփոթության մեջ գցել: Հեռուստադիտողը սովոր է մեկ դերասանին տեսնել միայն մեկ հեռուստաընկերության նախագծերի շրջանակում, նույն տրամաբանությամբ արդեն երկու օր է քննարկվում է, թե Գարիկը հեռացել է «Շանթ»-ից, որտեղ երկար տարիներ աշխատում էր:
 
Life.panorama.am-ը թեմայի շրջանակում պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց «Վիտամին ակումբի» պրոդյուսեր Վլադ Սահակյանի հետ, ով հերքեց տարածված կարծիքները՝ նշելով.
«Գարիկ Պապոյանը շարունակելու է Ռոբի հետ միասին վարել «Կասկածելի երեկոն», որի նոր եթերաշրջանը կմեկնարկի հավանաբար հոկտեմբերից: Հետեւաբար խոսք լինել չի կարող, թե Գարիկը տեղափոխվել է «Շանթ»-ից: Պարզապես նա եւ Արամ MP3-ը հրավեր ստացան Հանրայինից իրենց նոր նախագիծն իրականացնելու եւ համաձայնեցին, բայց դա, կրկնում եմ, բացարձակ կապ չունի մեր ընդհանուր գործունեության հետ, մենք շարունակում ենք միասին աշխատել»:
 
Հետաքրքրվելով, թե մտադրություն չունե՞ն արդյոք երկարատեւ դադարից հետո կրկին «Վիտամին ակումբի» շրջանակներում հանդես գալ, պրոդյուսերը պատասխանեց.
 
«Դա միշտ մեր օրակարգում է, պարզապես Վիտամինի ռեսթարթ անելն այնքան ծանր ռեսուրսների հետ է կապված (խոսքը վերաբերվում է դերասանական եւ սցենարական խմբին), որ դժվարանում ենք ժամկետներ ասել: Գիտենք, որ ժողովուրդը շատ են հետաքրքրվում ու սպասում, այնպես որ Վիտամինը հաստատ վերադառնալու է, ուղղակի այս մասով դեռեւս ժամկետների հստակություն չունենք»:
 
Աղբյուրը՝ panorama.am
loading...