3.33–ի երկրպագուները գիտեն, որ սեպտեմբերի 7–ը համերգի օր է. Ֆելիքս Խաչատրյանն այսպես է սիրում տոնել տարեդարձը` երգերի միջոցով էներգիա տալով ու ստանալով երկրպագուներից։ Թեև վերջին տարիներին Ֆելիքսը տարեդարձը նշում էր համերգային լռության մեջ, հուլիսի 29–ին վերադարձն ազդարարող «Դուրս ենք գալիս կուլիսից» համերգից հետո նա վերականգնել է սեպտեմբերի 7–ի ավանդական հանդիպումը։ Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը։

Ռեփերը երեկ դարձավ 39 տարեկան, ինչի կապակցությամբ «Կամի» բենդի հետ ներկայացավ  40-1=3.33 խորագրով համերգով։ Այս տարի սա 3.33–ի խորհրդանշական 3-րդ համերգն էր։ Համերգի ընթացքում Ֆելիքսը ելույթ ունեցավ Մարտա Կիրակոսյանի, Ավո Գևորգյանի, MonK3Y–ի, Արմանի` Սոլլոյի, Հայկ Կարապետյանի հետ։ «Կատու» երգի կատարման  ժամանակ անակնկալ բեմ բարձրացավ նաև Ռոլանդ Գասպարյանն ու միացավ կրկներգի կատարմանը։ Ֆելիքսը կատակեց, որ այս բեմելը 5000 $ արժեր։

Տարեդարձի մասին խոսել Ֆելիքսը չի սիրում։ Նրա կինը` Գոհար Պարույրյանը, պատմեց, որ սիրելին չի սիրում մեծ հավաքույթներ տարեդարձի գիշերը, այդ իսկ պատճառով կեսգիշերին միայն երկուսով են նշել տոնը։ Այնուամենայնիվ, առանց հյուրերի մնալ չի ստացվել։ «Կեսգիշերին Ֆելիքսին շնորհավորելու եկավ Ավո Գևորգյանը (Արամոյի և Էմմա Պետրոսյանի որդին), սկայպով մեզ միացավ մեր ամենաընկեր Գագոն Ֆրանսիայից»,– ասաց նա, ապա հավելեց,– «Մի քանի հոգին» նախագիծ չէ, ընտանիք է։ Առաջ, երբ A’Chilla–ն ու Օլյան, Դելոն ու Ռուզանն այստեղ էին, ամեն տարի, նրանք, Ռոլանդն ու Գայուշը, Միշոն ու Սոնան, Ավոն կեսգիշերին տորթով, սալյուտներով հավաքվում էին մեր տանը, նշում էինք։ Այս տարի այդպես չարեցինք։ Նախ` մեր ընկերների կեսն էին քաղաքում, երկրորդ` Ֆելը դա այդքան էլ չի սիրում։ Ինքը սիրում է, որ կեսգիշերը հանգիստ անցնի, հետո փարթի կամ ինչ–որ բան լինի։ Ֆելիքսին ճանաչողները գիտեն, որ եթե մի բան չի ուզում, պետք չէ անել։ Նա այն տեսակը չէ, որ ասում է` չէ ու սպասում ինչ–որ բանի։ Եթե ասում է չէ, հուսով է, որ չենք  անի»։

քում չեն։

 

Աղբյուրը՝ panorama.am

loading...