Դերասան Ջիմ Քերրին  ճակատագրի ծանր հարվածից հետո  բավականին փոխվել էր:  Նրա նախկին ընկերուհին՝ 28-ամյա վիզաժիստ Քեթրին Ուայթը, ինքնասպանություն էր գործել:  Աղջկա  ծնողները հենց Քերրիին էին մեղադրում  դրա մեջ:

Այս դեպքից հետո դերասանը դադարել էր հոգ տանել իր մասին, գիրացել էր  և  անխնամ տեսք ուներ:

Վենետիկի 74-րդ կինոփառատոնին, սակայն, 55-ամյա դերասանը բոլորովին այլ տեսք է ունեցել: Նա իր նոր ֆիլմի պրեմիերային ներկայացել է   կոկիկ ու խնամված տեսքով.  ազատվել է ավելորդ կիլոգրամներից և իր մորուքից: Դերասանը  սափրել է այն:

Աղբյուրը՝panorama.am

loading...