Ֆրանսիական կենսատեխնոլոգիական Da Volterra ընկերության գիտնականները գտել են միկրոբիոտայի վրա մոդիֆիկացված ակտիվացված ածուխի միջոցով հակաբիոտիկների կործանարար ազդեցությունը չեզոքացնելու միջոցը:
Փորձերի ընթացքում գիտնականները օրգանիզմ են մտցրել ակտիվացված ածուխի մանրագույն մասնիկներ, որոնք ծածկված էին հակաբիոտիկների լիակատար ներծծմանը խոչընդոտող բաղադրությամբ: Երբ ածուխը ուղիղ աղի է մտնում, ծածկույթը քայքայվում է, և ածուխը կլանում է աղիների նման խորությանը հասած հակաբիոտիկները: 28 կամավորներ 5 օր հակաբիոտիկներ են ընդունել, իսկ խմբի կեսը միաժամանակ օրը 2 անգամ ընդունել է մոդիֆիկացված ակտիվացված ածուխ: Փորձի ևս 8 մասնակիցներ միայն ածուխ են ընդունել, իսկ մյուսներն այն ընդհանրապես չեն ընդունել:
Ածուխը չի ազդել արյունատար համակարգում հայտնված հակաբիոտիկների քանակության վրա և չի խանգարել ինֆեկցիաների դեմ դեղի պայքարին: Բայց դրա հետ մեկտեղ, ածուխը պաշտպանել է աղիքային բակտերիաներին: Հետազոտության այն մասնակիցները, որոնք ածուխ չեն ստացել, փորձի ընթացքում զրկվել են իրենց աղիների մոտ 250 տեսակի բակտերիաներից:
Փորձերը կշարունակվեն, քանի որ անհրաժեշտ է պարզել՝ արդյոք ածուխը կարո՞ղ է խանգարել ռեզիստենտ բակտերիաների զարգացմանը: Դրանից բացի, առկա է դեռևս այն բանի չհաստատված հնարավորությունը, որ ածուխը կարող է կլանել նաև աղիների կարևոր նյութերը: Կողմնակի էֆեկտները դեռ պետք է պարզեն:
Աղբյուրը՝ 168.am