Թունիսի Ազգային ժառանգության ինստիտուտի հնագետները Միջերկրական ծովի ծոցում` Թունիսի հյուսիս-արևելքում, հայտնաբերել են հին հռոմեական Նեապոլիս քաղաքը: IV դարում այն ավերվել է երկրաշարժի և ցունամիի հետևանքով, որի պատճառով էլ Եգիպտոսի Ալեքսանդրիա և Կրետե կղզու մի շարք քաղաքներ նույնպես տուժել են:

Սուզորդները սկսել են ուսումնասիրել Միջերկրական ծովի Համմամետ ծովածոցը 2010 թ-ից: Այս տարվա ամռանը հետազոտողները կարողացան հայտնաբերել Նեապոլիսի փողոցները, հուշարձանները և ավելի քան հարյուր ռեզերվուար, որոնք օգտագործվել են ձկան սոուսի արտադրության համար, որը լայն տարածում էր գտել Հռոմեական կայսրության ժամանակ:

Աղբյուրը՝ panorama.am

loading...