«Հոգին անհանգիստ է». հուղարկավորության օրը մարզպետի խորհրդականի նկարն անսպասելի պայթել է


Դիտումներ ` 441

«Հոգին անհանգիստ է». հուղարկավորության օրը մարզպետի խորհրդականի նկարն անսպասելի պայթել է

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը` Արամ Սիմոնյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է  արել` կատարվածի մեջ մեղադրելով եղբոր որդու ընկերուհուն` Ալիսա Ավետիսյանին: Ներկայացնում ենք գրառումը` առանց խմբագրման և մեկնաբանության:

«ՈՎ ԿՀԱՂԹԵՐ ՔԱՋ ՄԱՆՈՒԿԻՆ ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ԴԱՀԻՃ ԿԻՆՆ ՈՒ ՈՐԴԻՆ»

Նախ ասենք թե ինչ հայր թե ամուսին էր Մանուկը: Մի մարդ որ իր ամբողջ ունեցվացքը՝ տարածքներ ու մեքենաները գցել է որդու և կնոջ անունով: Մի հայր, որ իր զավակին ազատել է բանակում ծաոաելուց, տվել է բարձրագույն կրթություն, խայտաոակվեց դահիճ կնոջ և հայրասպան որդու կողմից: Այն կինը, որը անընդհատ խայտաոակում էր Մանուկի ու իր հոր անունը որպես ստրկատեր, զոնքաջ սպանող և կնոջը հալածող ամուսին, իրականում այդ անմեղ գառան հայացքի տակ թաքցնում էր իր թաքնված նենգությունը: Երեք օր իրավապահ մարմինների քթից բռնաց ման տալով մեղքը քցելով ուրիշների վրա ՙ իբրեվ առեվանգվել են՚՚՚՚ շեղել են քննության ուղղությունը ու մինչ դիակը երեք օր այս շոգին նեխում էր Դալարիկի չոլերում տանը նստած կոմպոտ էին փակում ձմեռվա համար: Իմ գալու օրը հուլիսի 25 ին շատ առտառոծ ընդունելիություն կայացավ… «տեսար ինչ եղավ հոպար գթան պապային սպանած գլխին ել մեծ քար ա եղել դրած՚՚»:

Կնոջս խնդրեցի լինել Ռուզաննայի կողքը որպեսզի հետեվի առողջական վիճակին սակայն նա միշտ կանչում էր Ալիսիկին : Թե ինչ թատրոն էր ու թե ինչ կար իրա ու Ալիսիկի մեջ ես հասկացա հետո: Անրադառնամ թաղման օրվա իրադարձություններին Ես խնդրեցի որ Մանուկի դին հանենք տանից: Պատի տակ դրված սեղանը որի վրա դրված էր միայն Մանուկի նկարը, պայթեց քարուքանդ եղավ կոտրվեց նաև նկարի փայտի ռամկան:

Քար լռության մեջ ներկաները ասացին «հոգին անհանգիստ ա»: Թաղումից հետո ինձ զանգահարեց ՀՀ քբբչական կոմիտեից և ասացին թե պետք է Բացել Պարիտետ-ինվեստ հմնարկությունը ու առգրավման ակտով, Նորիկի կամքով, որպես գործադիր տնորեն իմ ձեռքից վերցրին բալանինեերը և տվեցին Ալիսիկին : Այսուհետև իրավապահները ասացին առանց Ալիսիկի ներկայության այստեղ չգաք… Հենց այստեղ տեսա յանտարի մատանու քարը Ալիսիկի գրչի վրա որը կրել էր իմ մայրը ամբողջ կյանքի ընթացքում: Փաստորեն ընտանեկան վեճի պատճառը եղել է ոսկյա մատանին ու ժամացույցը որը Ռուզաննան առանց Մանուկին հարցնելու նվիրել էր Ալիսիկին որպես հարսնացու:

Մանուկը դեմ էր ու միշտ ասում էր «միայն իմ դիակիս վրայով» ու երեվի հարգելով «հայրիկի» խոսքը ստացվեց «ոնց կասես» Ով է Ալիսիկը գանձապահ օպերատոր Պարիտետ-ինվեստ հիմնարկում որը հիմնել է Մանուկը: Ալիսիկը նույնպես մասնակցել է հետքերի մաքրման պրոցեսին Մանուկի «կորելուց » հետո: Օգնելով Ռուզաննային իփր տունը կարգի բերելու բայց հիմնականում հետքերը մաքրելու պրոցեսին: Մանուկը արդեն խանգարում էր և պետք չեր այդ եռյակին:

ՆԳ բաժնից ինձ զանգահարեց քրեականի պետը ու ասաց որ նորիկին բաց ենք թողել հանկարծ չնեղացնեք: Երկու յամ անց Նորիկի փոխարեն եկավ հորեղբորս տղան՝ Յուրիկ Սիմոնյանը կարմրած, բարկացած, ագրեսիվ տրամադրությամբ ու ասաց թե եկեել է քննիչի և Նորիկի հանձնարարությամբ ու ինչ որ բան պիտի վերցնի տանից թե ինչ ինքը գիտի այնուհետև դոշակի , ներքնաշորերի մեջից հանեց դրամապանակ լցված ոսկով ու դրամով հեռանալով իր հետ տարավ սեյֆ սենյակի բանալին: (նայել վիդեոն) Ելնելով իմ ընտանիքի հոգեկան ապրումներից ես որոշեցի շտապ տուն վերադարնալ ՌԴ քանի որ վայրենացած ոհմակային ապրելակերպը իմ ու իմ ընտանիքի անդամների համար անսովոր անընդունելի ձեվեր են:

Այս ամենը կատարվել է թաղման օրը Սպանելով մի մարդու որը քայլող հանրագիտարան էր, ուժերի բարձրակետում գտնվող, հայրենասեր, իր աշխատանքին ու ղեկավարին նվիրված անձնավորություն, ճիվաղների կողմից կազմակերպված անփառունակ սպանվելու իրավունք չուներ: ՌԴ ում եթե մի կենդանու նեղացնում են, քրեորեն պատասխանատվության են ենթարկվում, իսկ հայրասպան որդին ազատության մեջ է: Ասա թե կացինը ուր էիք քցում , սրեյիք յուղեյիք ու պահեիք ձեզ հաստատ պետք կգա: Մանուկի չապրած տարիները աստված թող տա ձեզ ապրեք ու տանջվեք: Ես ու իմ եղբայրս ցանկանում ենք , որ դահիճ կնոջն ել բաց թողեն, որ գան, ապրեն այդ արյան մեջ թաթախված տանը ու սպասեն Աստծո դատաստանին, որը կարող է ուշանալ բայց չիրականանալ հնարավոր չի կարող»:

Նշենք, որ Ա. Ավետիսյանը գրառմանը կից մեկնաբանություն է թողել` հայտարարելով, որ եթե մեղադրանքները չապացուցվեն, ինքը քրեական պատասխանատվության է կանչելու Արամ Սիմոնյանին:

«Չեք ամաչում? Գրելուց առաջ մտածում եք? Նախ սկսեմ նրանից որ ես այդ տան մեջ թեկուզ մեկ րոպե Ռուզան տոտաի հետ մենակ չեմ եղել, ինչ վերաբերվում է իմ յանտարով գրիչին ինձ դա ընկերուհիս է նվիրել և ըստ ձեզ ես այդ մատանու(որը կյանքում չեմ տեսել) վրայից պիտի հանեյ ու դնեյ գրիչի վրա?Ամոթ է,,առանց հասկանալու հիմարություններ եք դուրս տալիս,իսկ ինչ վերաբերվում է հետքերը մաքրելուն եթե դուք չապացուցեք Ձեր խոսքերը,Ձեզ քրեական պատասխանատվության եմ ենթարելու ՍՈւՏ ԶՐՊԱՐՏՈւԹՅԱՆ ՀԱՄԱՐ»,- գրել  է Ա. Ավետիսյանը:

 
loading...
Փակել