Հիասքանչ նախուտեստային տորթ, որը շատ հարմար կլինի նրանց համար, ովքեր հոգ են տանում իրենց կազմվածքի մասին: Այն նաև շատ համեղ է:
Բաղադրիչներ
- Ձվի սպիտակուց – 9 հատ
- Ձվի դեղնուց – 3 հատ
- Հավի կրծքամիս – 1 հատ
- Անյուղ կաթնաշոռ – 200 գ
- Կանաչի
- Անյուղ կեֆիր – 1/4 բաժակ
- Աղ, պղպեղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը դնել թասի մեջ, վրան ջուր լցնել, համեմել աղով: Ջուրը հասցնել եռման աստիճանի և ցածր կրակի վրա եփել մոտ 30 րոպե:
- Կրծքամիսը հանել ջրից և սառեցնել: Կտրատել փոքր քառակուսիների:
- Տորթի յուրաքանչյուր շերտի համար անհրաժեշտ է ձվային նրբաբլիթ՝ պատրաստված ձվի 3 դեղնուցից և 1 սպիտակուցից: Խառնել դեղնուցները, սպիտակուցները և պատառաքաղով հարել ստացված զանգվածը:
- Չոր տապակի մեջ տապակել, հետո սառեցնել:
- 3 նրբաբլիթները կաթնաշոռի հետ խառնել, ավելացնել կտրատված կանաչին: Ավելացնել կեֆիրը և խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը: Համեմել աղով:
- Վերցնել մատուցվող ափսեն, վրան դնել նրբաբլիթներից մեկը, որպես հիմք:
- Նրբաբլիթը պատել կաթնաշոռային զանգվածի 1/3 մասով:
- Վրան տարածել հավի կրծքամսի քառակուսիների կեսը: Կրկնել շերտերը:
- Պատրաստի տորթը դնել սառնարանի մեջ: Թողնել այնտեղ 2 ժամ:
Աղբյուրը՝ 168
loading...