Epsom աղը, որն առավել հայտնի է «անգլիական աղ» անունով․ հազարամյակներ օգտագործվում է իր հզոր բուժիչ հատկությունների շնորհիվ: Այն էժան և հասանելի այլընտրանք է, որը կարող է օգնել թունազերծել մարմինը:
Աղով վաննան ինչպես է տոքսիններից մաքրում մարմինը՝ կներկայացնենք ստորև:
Սուլֆատը և մագնեզիումը կարող են հեշտությամբ մաշկի միջոցով ներծծվել արյան մեջ: Մաշկի մակերևույթի վրա մի քանի անցք կա, որոնք կարող են հանքանյութեր կլանել և վերացնել վնասակար տոքսինները: Աղով վաննան հրաշալի այլընտրանք է դրա համար:
Մագնեզիումը կարևոր հանքանյութ է, որը պատասխանատու է ավելի քան 325 ֆերմենտների, մկանների և նյարդերի գործունեության համար: Այն կարող է նվազեցնել բորբոքումը և լավացնել արյան շրջանառությունը և թթվածնի անցումն ամբողջ օրգանիզմ: Իսկ սուլֆատները պահպանում են նյարդային հյուսվածքի, հոդերի և մաշկի առողջությունը: Epsom աղը կարող է օրգանիզմն ապահովել անհրաժեշտ քանակությամբ սուլֆատներով և մագնեզիումով:
Ապացուցված է նաև, որ Epsom աղով վաննաների պարբերական օգտագործումը կարող է նվազեցնել գերձգման, եղունգի սնկի, հոդատապի, մկանային ցավի, կապտուկների ախտանիշերը: Նաև շատ օգտակար է քրոնիկական հիվանդությամբ տառապողների համար, կարող է նվազեցնել բորբոքումը:
Ինչպես Epsom աղով վաննա պատրաստել
Շատ կարևոր է, որ տանը ջրի ֆիլտրման համակարգ լինի, որ ջուրը մաքրվի ֆտորիդից, քլորից, ծանր մետաղներից և դիօքսիններից:
Պետք է վաննան տաք ջրով լցնեք և ավելացնեք Epsom աղի հետևյալ քանակությունը՝
Մինչև 27 կգ քաշով երեխաների համար կես բաժակ Epsom աղ ավելացրեք:
27-45 կգ՝ 1 բաժակ աղ
45-68 կգ՝ 1,5 բաժակ աղ
67-90 կգ՝ 2 բաժակ աղ
Ամեն 20 կգ-ի համար պետք է կես բաժակ աղ ավելացնեք:
Հետո վաննա ընդունեք 40 րոպե:
Բոնուսային խորհուրդներ՝
Կարող եք կես բաժակ ձիթապտղի յուղ ավելացնել վաննային: Յուղը կլավացնի մաշկի առողջությունը:
Կարող եք նաև 1 ճ. գ.-ից մինչև կես բաժակ կոճապղպեղ կամ կայենյան պղպեղ ավելացնել վաննային: Դրանք կօգնեն հանել տոքսինները:
Epsom աղով վաննային օճառ ավելացնել պետք չէ, քանի որ դա կարող է բացասաբար ազդել թունազերծման և հանքանյութերի կլանման վրա:
Վաննայից հետո 1-2 ժամ հանգստացեք: Եթե արթրիտով եք տառապում, ակտիվ մնացեք հոդերում կուտակումը կանխելու համար:
Ծանուցում՝
Աղով վաննաները կարող են կողմնակի ազդցություն ունենալ հղիության, ջրազրկման, այրվածքների մաշկի վրա կամ բաց վերքերի դեպքում:
Սրտանոթային հիվանդությամբ տառապողներին խորհուրդ է տրվում բժշկի հետ խորհրդակցել նախքան Epsom աղով վաննա ընդունելը:
Աղբյուրը՝ BlogNews