Ներկայացնում ենք ապուր, որի բաղադրիչ քրքումը, խնձորը և ոսպը շատ բուժիչ հատկություններ ունեն:

Քրքումը շատ հզոր հակաբորբոքային համեմունք է, այն մեղմացնում է առողջական խնդիրները, այդ թվում՝

  • Ալերգիան
  • Սրտանոթային հիվանդությունները
  • Բրոնխիտը
  • Շնչարգելությունը
  • Ընկճախտը
  • Հոգնածությունը
  • Փսորիազը
  • Դիաբետը
  • Նյութափոխանակության հետ կապված խնդիրները
  • Ալցգեյմերի հիվանդությունը
  • Ցրված սկլերոզը
  • Քաղցկեղը

Սթրեսը բորբոքման հիմնական պատճառն է, հանգեցնում է տարբեր հիվանդությունների: Իսկ քրքումը բնական միջոց է, որը կօգնի պայքարել այդ բոլոր հիվանդությունների և ախտանիշերի դեմ:

Խնձորը շատ օգտակար է, հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք դրական ազդեցություն են ունենում այս դեպքերում՝

  • Դիաբետ
  • Ոսկորների հետ կապված խնդիրներ
  • Ալցգեյմերի հիվանդություն
  • Քաղցկեղ
  • Սրտանոթային հիվանդություններ
  • Շնչարգելություն
  • Ստամոքսաղիքային խնդիրներ

Ոսպը ևս շատ օգտակար է, ունի հզոր հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկություններ:

Մասնավորապես՝ օգնում է այս դեպքերում՝

  • Աղիների բորբոքային հիվանդություն
  • Հաստ աղիքի քաղցկեղ
  • Վատ խոլեստերին
  • Զարկերակային բարձր ճնշում
  • Օստեոպորոզ

Ոսպը հարուստ է սպիտակուցով, երկաթով, մագնեզիումով: Կարմիր ոսպն ավելի արժեքավոր սննդային հատկություններ ունի, քան մյուս տեսակները:

Օգտակար ապուրի պատրաստումը

Բաղադրիչները՝

  • 1 թ/գ քրքումի փոշի
  • 1/2 բաժակ կոկոսի կաթ
  • 2 խնձոր
  • 2 բաժակ կարմիր ոսպ
  • 1 թ/գ կոկոսի յուղ
  • 1 թ/գ չաման
  • 1 սոխ՝ քառակուսաձև կտրտած
  • 1/2 թ/գ դարչին
  • 1 թ/գ աղ
  • 2-3 բաժակ տաք ջուր

Պատրաստումը՝

1. Կարմիր ոսպը լվացեք սառը ջրով:

2. Թողեք քամվի, ավելացրեք կոկոսի յուղը, տապակեք սոխը, մինչև այն դառնա փափուկ ոսկեգույն:

3. Ավելացրեք քրքումն ու խնձորը, խառնուրդը եփեք 2 րոպե:

4. Հաճախ խառնեք, հետո ավելացրեք ջուրն ու ոսպը:

5. Խառնուրդը եռացրեք, ծածկեք և եփեք 15 րոպե:

6. Ավելացրեք կոկոսի կաթը և համեմունքներ, եփեք, մինչև ոսպը փափկի:

7. Ավելացրեք 1 բաժակ ջուր, եթե նախընտրում եք ոչ շատ խիտ ապուր, թողեք եռա ևս 2 ժամ:

8. Պետք է ապուրը տաք ուտեք, այն կարող եք զարդարել դդմի սերմերով և կոկոսի փաթիլներով:

Աղբյուրը՝ BlogNews

loading...