Աստղերից ոմանք փորձում են չլարվել՝ ստեղծելով սեփական կերպարն ու կրկնօրինակում են մեկը մյուսի ոճը, սակայն մեր այսօրվա աստղերը, որոնց կներկայացնենք ձեզ, նման են համաշխարհային հայտնիներին ոչ միայն ոճով:

Լուիզա Ներսիսյան

Բեյոնսե

Լուիզան Բեյոնսեին նման է, ոչ միայն սանրվածքով և մազերի գույնով, այլ նաև դիմագծերով: Հաշվի առնելով այն փաստը, որ Լուզիան, իր ասելով, ոչ մի վիրահատության չի դիմել, համարենք, որ սա ուղղակի զուգադիպություն է:

Շպռոտ

Քայլի Ջեններ

Վերջին շրջանում Շպռոտը բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների է դիմել։ Ուշադիր նայելով նրա և Քայլիի նմանությանը՝ կարելի է ենթադրել, որ նա հենց Քայլիի շուրթերից ու քթից է փորձել ստանալ:

Ջուս

Լեդի Գագա

Ջուսն առաջին անգամ չէ կրկնօրինակում Լեդի Գագային, բայց կրկնօրինակելիս կարելի էր գոնե ընտրել ակնոցների օրիգինալը:

Հրաչ Մուրադյան

Դեվիդ Բեքհեմ

Հրաչի և Բեքհեմի նմանությունը երկուսի գրավիչ հայացքի մեջ է։ Հայացքը կրկնօրինակելն այդքան էլ հեշտ չէ, իսկ այ սանրվածքն արդեն ավելի հեշտ տարբերակ է:

Էրիկ Կարապետյան 

Դիմա Բիլան 


Էրիկը դեմքի կառուցվածքով նման է Բիլանին պատանի ժամանակ, սակայն միտումնավոր է կրկնօրինակում նրա ոճն ու սանրվածքը, թե ոչ, միայն նա կիմանա:

 

Աղբյուրը՝ BlogNews

loading...