Այս ավանդական բաղադրատոմսը կարող եք օգտագործել իմունիտետը բարձրացնելու և արյունը մաքրելու համար: Այն նաև օգտակար է ձեր օրգանիզմում հանքանյութերի ու վիտամիների պակասը լրացնելու համար:

Անհրաժեշտ է.

1կգ բնական թթու խնձորի ջեմ

200գ սև քեմոնի (չաման) սերմեր

200գ կտավատի սերմ

200գ քունջութ

50գ քրքում (куркума)

Պատրաստման եղանակը

Աղացեք սև քեմոնի սերմերը, կտավատի սերմերը և քունջութը: Ստացված զանգվածը խառնեք թթու խնձորի ջեմի և քրքումի հետ: Մի քանի րոպե լավ խառնեք՝ մինչև համասեռ զանգված դառնալը: Թողեք մի քանի օր մնա, որից հետո ջեմն արդեն պատրաստ է օգտագործման: Քեմոնի արմատների փոխարեն՝ կարելի է օգտագործել նաև քեմոնի յուղ: Այս ջեմը պետք է օգտագործել ամեն օր՝ նախաճաշից առաջ, 1 թեյի գդալ:

Ինչի՞ համար է այն օգտակար

Այս ջեմն օգտակար է ինչպես՝ օրգանիզմը և արյունը մաքրելու և ամրապնդելու համար, այնպես էլ՝ շատ այլ հիվանդությունների դեպքում:  Կարող եք այն օգտագործել, եթե ունեք խնդիրներ լյարդի հետ, քանի որ այն մաքրում և վերականգնում է լյարդը: Բացի դրանից, ավանդական դեղամիջոցը  բարձրացնում է իմունիտետը և մաքրում արյունը: Խորհուրդ է տրվում նաև օգտագործել անեմիայի, օրգանիզմում երկաթի պակասի, մարսողական համակարգի խնդիրների և խոլեստերինի դեպքում:

Առո՛ղջ եղեք:

Աղբյուրը՝ 168.am

loading...