Այն մասին, որ Անի Ավդալյանը պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ, BRAVO.am-ը տեղեկացրել է: Այսօր արդեն ուրախ ենք հայտնել բարի լուր` ոճաբան-վարսահարդարն ամուսնուն՝ Լեւոնին, դուստր է պարգեւել: Փոքրիկը ծնվել է սեպտեմբերի 9-ին` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: 4 կգ քաշով եւ 52 սմ հասակով աղջնակին ամուսիններն անվանակոչել են Մարիա:

 
Անի Ավդալյանն` ամուսնու եւ որդու հետ
 


Մեզ հետ զրույցում նորաթուխ մայրիկը նշել է, որ փոքրիկն իրեն լավ է զգում. «Երկուսիս մոտ էլ ամեն ինչ կարգին է: Փոքրիկին առաջին անգամ գրկելու պահին, կարծում եմ, բոլոր ծնողներն էլ աննկարագրելի զգացողություններ են ունենում: Երեխան Աստծո կողմից տրված ամենամեծ պարգեւն է: Մարիային առաջինը հայրիկն է տեսել, նա էլ անսահման երջանիկ է»:

 
Անի Ավդալյանն` ամուսնու եւ որդու հետ
 


Նշենք, որ զույգի առաջնեկը` Դավիթը, երկու տարեկան է: Նորածին Մարիային եւ բոլոր փոքրիկներին մաղթում ենք առողջ ու անհոգ մանկություն:

 

Աղբյուրը՝ BlogNews

loading...