Երգիչ Գևորգ Բարսամյանը շուտով նոր տեսահոլովակ է ներկայացնելու։ Tert.am Life–ի հետ զրույցում երգիչը պատմեց տեսահոլովակի և նոր ծրագրերի մասին։ Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Արսեն Խաչատրյանն է, տեսահոլովակը նկարահանել է Վեռոնիկա Բարսամյանը։

«Երգը երեխաների մասին։ Ինձ հարազատ թեմայի հիման վրա տեսահոլովակ ենք նկարահանել, որտեղ միայն երեխաներ են. 1 տարեկանից մինչև 8 տարեկան։ Երգն ունի հստակ ասելիք, որը փորձել ենք տեսահոլովակում ցույց տալ։ Շատ չեմ ցանկանում բացել փակագծերը»,– ասաց Գևորգը։

Վերջինս նշեց, որ երեխաների հետ աշխատանքը, որքան դժվար է, այնքան էլ հաճելի է։ « Սիրում եմ երեխաների հետ աշխատել։ Երեխաների հանդեպ հատուկ թուլություն ունեմ։ Նկարահանումը շատ լավ է անցել։ Իրենք էլ էին հասկանում ինչի համար են այստեղ և բացի այդ երգն իրենց դուր էր եկել։ Մի հատված եմ տեսել տեսահոլովակից։ Արդեն պատկերացնում եմ ինչ է լինելու։ Կարծում եմ շատերին դուր կգա»,– հավելեց նա։

 

 

Գևորգի խոսքով` իր տեսահոլովակում են նկարահանվել իր որդիները։ «Որդիներս ավելի սպորտի սիրահար են և չեն սիրում շոու բիզնեսյան իրադարձությունները։ Նրանք չէին ուզում նկարահանվել, բայց քանի որ ես ասացի, որ սպորտային համազգեստներով պետք է նկարվեք համաձայնվեցին։ Բայց այդքան էլ ոգևորված չէին»,– ասաց երգիչը։

Ի դեպ, բացի այս տեսահոլովակից Գևորգը նաև համերգային շրջագայություններ ունի։ Նա մեզ հայտնեց, որ շուտով պետք է մեկնի Ռուսաստանի մի քանի քաղաքներ, հետո` ԱՄՆ։

 

Աղբյուրը՝ BlogNews

loading...