Budetezdorovy.ru-ն գրում է, որ վահանաձև գեղձը յոդն օգտագործում է հորմոնների արտադրության և նյութափոխանակության կարգավորման համար։ Այս գեղձը չափազանց կարևոր նշանակություն ունի օրգանիզմի համար, քանի որ կատարում է մի խումբ այլ կարևոր գործառույթներ։ Գեղձի աշխատանքի վրա կարող են ազդել մի խումբ գործոններ, որոնք կարող են առողջության հետ կապված տարբեր խնդիրներ առաջացնել։ Առաջարկվող ըմպելիքը շատ համեղ է, կարող է օգտագործվել որպես հավելում հիպոթիրեոզի բուժման համար։

Բաղադրիչներ

  • ¼ ճաշի գդալ մանրացրած իմբիր
  • ½ ճաշի գդալ մանրացրած դարչին
  • ¾ բաժակ նարնջի թարմ քամած հյութ (3 կամ 4 նարինջ)
  • ¼ բաժակ կիտրոնի թարմ քամած հյութ (1-2 կիտրոն)
  • 1 բաժակ լոռամրգի հյութ
  • ¼ ճաշի գդալ ընկույզ
  • 7 բաժակ ջուր։

Պատրաստման եղանակը։ Եռացրեք ջուրը, թողեք սառչի։ Ավելացրեք լոռամրգի հյութը, իմբիրը, դարչինը, ընկույզը։ Լավ խառնեք, դրեք դանդաղ կրակին մոտ 20 րոպե։ Թողեք ըմպելիքը սառչի, ապա ավելացրեք նարնջի, կիտրոնի հյութերը։ Օգտագործեք քաղցած վիճակում՝ 1 բաժակ։

Եթե առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեք, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Ինքնաբուժումը կարող է վտանգավոր լինել առողջության համար։

Աղբյուրը՝ 168.am

loading...