Ցանկանում եք հարթ որովա՞յն ունենալ։ Steptohealth.ru-ն գրում է, որ այս դեպքում ձեզ 3 բան է հարկավոր՝ կամք, ֆիզիկական վարժություններ և ճիշտ սնունդ։ Հարթ որովայնի չեք կարող հասնել մեկ օրում կամ մեկ ամսում։ Դա տեղի է ունենում ամիսների ընթացքում։ Գոյություն ունի մի խումբ սննդամթերք, որոնք կարող եք օգտագործել ընթրիքին և չմտածել ավելորդ կիլոգրամների մասին։

«Այո» ասեք բանջարեղենին։ Սրանք հրաշալի օգնականներ են՝ հարթ որովայն ունենալու գործում։ Կարող եք օգտագործել ծաղկակաղամբ, սպանախ և բազմաթիվ այլ նմանատիպ մթերք։

Ձիթապտղի յուղ։ Ամեն օր սննդակարգում կարող եք ձիթապտղի յուղ ներառել։ Դրանում պարունակվող ճարպաթթուները նպաստում են օրգանիզմում կուտակված ճարպերի այրմանը, հատկապես որովայնի հատվածում։

Անանուխի թուրմ։ Մինչև քնելը կարող եք անանուխի թուրմ օգտագործել։ Այն թուլացնող հատկություն ունի, հրաշալիորեն մաքրում է օրգանիզմը, ուժեղ հակաբորբոքային միջոց է և հավատարիմ գործընկեր է լյարդի առողջությունը պաշտպանելու գործում։ Օրվա ընթացքում կարող եք 2 բաժակ անանուխի թեյ խմել։

Ջրիմուռներ։ Սրանք արժեքավոր են նրանով, որ մեծ քանակով յոդ են պարունակում, կարգավորում են նյութափոխանակության արագությունը։ Բացի այդ՝ դրանք հարուստ են բազմաթիվ վիտամիններով, որոնք ևս նպաստում են ճարպերի մասնատմանը և օրգանիզմում հեղուկի կուտակման նվազեցմանը։

Ծնեբեկ։ Այն պարունակում է մի խումբ վիտամիններ՝ A, C, E, B խմբի, ինչպես նաև հանքանյութեր, ինչպիսիք են ցինկն ու կալիումը։ Դրանք նպաստում են նաև օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը։

Լոլիկ։ Սա ընթրիքի համար հրաշալի տարբերակ է։ Լոլիկը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, օգնում ազատվել ավելորդ քաշից. այն պայքարում է բորբոքային գործընթացների և օրգանիզմում հեղուկի կուտակման դեմ։ Լեպտինի պարունակության շնորհիվ լոլիկը կարգավորում է նյութափոխանակությունը, հագեցածության զգացում պարգևում։

Ձմերուկ։ Ձմերուկը ոչ միայն մեծ քանակով ջուր, այլև կալիում է պարունակում։ Այս հանքանյութը կարևոր է օրգանիզմից հեղուկի դուրսբերման համար։ Բացի այդ՝ ձմերուկը հարուստ է վիտամին C-ով, ինչը նշանակում է, որ այն ամրացնում է իմունային համակարգը և պայքարում բորբոքման դեմ։

Վարունգ։ Վարունգը հրաշալի գործընկեր է ավելորդ քաշի դեմ պայքարում։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում։

Կանկար (արտիշոկ)։ Այս մթերքը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, հարուստ է մանրաթելերով, օգնում է կրճատել որովայնի շրջագիծը, քանի որ շատ քիչ կալորիաներ է պարունակում, նպաստում է նյութափոխանակությանը։

Աղբյուրը՝ 168.am

loading...