Fithacker.ru-ն գրում է, որ դեպքերի մեծամասնությունում մենք չենք կարողանում հստակ հասկանալ, թե ինչն է գլխացավ առաջացնում: Գլխացավի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել, այդ թվում.

Ընթրիք: Ընթրիքին որոշակի մթերքի համադրությունը կարող է տարօրինակ գլխացավի պատճառ դառնալ: Օրինակ՝ եթե մի կտոր չեդեր պանիրը հնդկահավի, շոկոլադի հետ համադրեք, կարող եք գլխացավ ունենալ: Խնդիրն այն է, որ այս համադրությունը սխալ է, և նշված մթերքում պարունակվող քիմիական նյութերը կարող են գլխացավի առաջացման պատճառ դառնալ:

Զայրույթ: Սա գլխացավի առաջացման ամենատարածված հոգեբանական գործոնն է: Պատճառն այն է, որ, երբ մարդ զայրանում է, որպես կանոն՝ մկանները լարվում են: Լարվում են նաև իրանի հետևի հատվածում տեղավորված մկանները: Մկանների երկարաժամկետ լարվածությունը հանգեցնում է լարվածության գլխացավերի:

Ինքնաբուժում: Գլխացավերից ազատվելու համար օգտագործվող դեղամիջոցները չեն օգնում դրանք օրվա ընթացքում 2-3 անգամ օգտագործելու դեպքում: Հակառակը. դրանք կարող են հաճախակի գլխացավերի պատճառ դառնալ:

Դաշտան: Միգրենով տառապող կանանց 60 տոկոսն ուժեղ գլխացավեր են ունենում դաշտանի ընթացքում կամ դրանից առաջ: Հորմոնալ գլխացավերն առաջանում են օրգանիզմում էստրոգենի մակարդակի փոփոխության հետևանքով:

Սեռական հարաբերություն: Սա առավել հաճախ նկատվում է տղամարդկանց շրջանում: Այն առաջանում է գլխուղեղ արյան հոսքի պատճառով:

Վազք՝ մարզասարքի վրա: Գլխացավը կարող է նկատվել մարզվել սկսելուց րոպեներ անց: Այն առավել հաճախ նկատվում է այն անձանց շրջանում, ովքեր հակված են միգրենի: Սովորաբար դա տեղի է ունենում մկանների բորբոքման և ճնշման բարձրացման հետևանքով:

Աղբյուրը՝ 168.am

loading...